Jump to content

Speed Demon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Speed Demon
երաժշտական գործ/ստեղծագործություն Խմբագրել Wikidata
Մասն էՄայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն
 Մայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն
  Bad Խմբագրել Wikidata
Արվեստի ձևերգ Խմբագրել Wikidata
Ժանրփոփ երաժշտություն Խմբագրել Wikidata
ԿատարողՄայքլ Ջեքսոն Խմբագրել Wikidata
Լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
ԿոմպոզիտորՄայքլ Ջեքսոն Խմբագրել Wikidata
Խոսքերի հեղինակՄայքլ Ջեքսոն Խմբագրել Wikidata
Պրոդյուսերno value Խմբագրել Wikidata

Speed Demon, ամերիկացի երգիչ-երգահան Մայքլ Ջեքսոնի երգը իր «Bad» յոթերորդ ստուդիական ալբոմից։ Այն գրել է Ջեքսոնը, իսկ պրոդյուսերը Կուենսի Ջոնսն է՝ Ջեքսոնի հետ համահեղինակությամբ: «Speed Demon»-ը ֆանկ-ռոք երգ է, որի բառերը նվիրված են արագ վարելուն։ Այն թողարկվել է 1989 թվականի սեպտեմբերի 4-ին որպես պրոմո-սինգլ[1] ինչպես ալբոմի, այնպես էլ 1988 թվականի «Լուսնային քայլվածք» ֆիլմի համար։ Երգը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։

«Speed Demon»-ը գրել է Մայքլ Ջեքսոնը, իսկ պրոդյուսերը դարձել է Քուինսի Ջոնսը՝ Ջեքսոնի հետ համահեղինակությամբ: Սինգլը հայտնվել է «Bad» ալբոմում։ Հաղորդվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ երգը կթողարկվի որպես պաշտոնական սինգլ, բայց փոխարենը թողարկվել է որպես գովազդային սինգլ[2]։ Երգը հայտնի է դարձել «Լուսնային քայլվածք» ֆիլմում օգտագործվելու շնորհիվ (ինչպես «Leave Me Alone»-ի դեպքում)[2]։ Երգի բառերը կենտրոնանում են արագ վարելու վրա[3]։ Ըստ Ջոնսի՝ Ջեքսոնը երգը գրել է այն բանից հետո, երբ ստացել է ճանապարհային երթևեկության տուգանք, ինչի պատճառով ուշացել է ձայնագրման ստուդիայից։ Ջոնսը նրան ասել է, որ գրի իր զգացմունքների մասին, ինչը նա արել է՝ վերածելով երգի: Չնայած «Speed Demon»-ը «Bad» ալբոմի մի մասն էր, Ջեքսոնը երգը չի կատարել ոչ իր «Bad World Tour»-ի, ոչ էլ որևէ այլ շրջագայության ժամանակ։

«Speed Demon»-ը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։ Rolling Stone-ի Դևիթ Սիգերսոնը հայտարարել է, որ «Bad»-ի այնպիսի երգերի, ինչպիսիք են «Speed Demon», «Dirty Diana» և «Liberian Girl», բովանդակությունը, ալբոմը դարձրել են «ավելի հարուստ, սեքսուալ և ավելի լավ, քան «Thriller»-ը»[4]։ Սիգերսոնը «Speed Demon»-ը նկարագրել է որպես «ավտոմոբիլային երգ» և «զվարճալի փոքրիկ հեքիաթ իշխանության մասին, որտեղ Ջեքսոնի սուպերէգոն տուգանք է տալիս իր անձին»[4]։ AllMusic-ից Սթիվեն Թոմաս Էրլևայնը մեկնաբանել է, որ ձայնագրության «մեռած կետեր» են դարձել «Speed Demon»-ը և «Another Part of Me»-ը՝ դրանք գնահատելով որպես «անդեմ», քանի որ նրանց պակասում են հիշարժան հուքեր ու մեղեդիներ[5]։

Los Angeles Times-ից Ռիչարդ Քրոմմելինը դրական ակնարկ է գրել[6]: Էրիկ Սնայդերը «St. Petersburg Times»-ից նկարագրել է «Speed Demon»-ը որպես «անողոք առաջ սլացող»[7]։ Time-ից Ջեյ Քոքսը նշել է, որ Ջեքսոնը «Bad»-ում կատարել է հիանալի վոկալ հնարքներ, հատկապես «Speed Demon»-ում և «Dirty Diana»-ում։ Նա նկարագրել է երկու երգերը որպես «ճարպիկ և տարօրինակ, ինչպես նրա պարային քայլերից որևէ մեկը»[8]։ Bad 25-ի մասին իր ակնարկում BBC Music-ից Մայք Դայվերը գրել է, որ «Speed Demon»-ը «զվարճալի ֆանկ-ռոք էր, որը հաճույքով տեղ կզբաղեցներ այդ ժամանակաշրջանի «Prince»-ի ալբոմում, եթե ոչ բառերով, ապա կոմպոզիցիոն առումով»[9]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 1988 թվականի մարտին Warner Bros ստուդիայում (Բըրբենք, Կալիֆոռնիա)[1]։ Տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է 1988 թվականի «Լուսնային քայլվածք» անթոլոգիական ֆիլմում[10][11]։ Ռեժիսորը եղել է Ուիլ Վինթոնը, տեսահոլովակի պրոդյուսերները՝ Վինթոնը, Ջերի Կրամերը, Մայքլ Ջեքսոնը և Ֆրենկ Դիլեոն[12]։

«Լուսնային քայլվածք»-ի մասին իր ակնարկում Los Angeles Times-ից Դենիս Հանթը մեկնաբանել է, որ տեսահոլովակը («Bad»-ի և «Leave Me Alone»-ի տեսահոլովակերի հետ միասին) «հմուտ, լավ մշակված և թանկ տեսք ուներ»: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ դրանք «նույնիսկ որևէ առանձնահատուկ հնարամիտ ձևով չեն միավորվել»: 2010 թվականին երաժշտական տեսահոլովակի երկար տարբերակը թողարկվել է «Michael Jackson's Vision» բոքս-սեթում, իսկ 2012 թվականին DVD-ով՝ «Bad 25»-ի ամբողջական բացառիկ տարբերակով, «Bad»-ի ութ այլ երաժշտական տեսահոլովակների հետ միասին[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Richard Lecocq; François Allard Bad // Michael Jackson All the Songs: The Story Behind Every Track. — London: Cassell, 2018. ISBN 978-1-7884-0057-2
  2. 1 2 «Michael Jackson - Speed Demon». Discogs (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  3. Jon Pareles Critic's Notebook; How Good Is Jackson's 'Bad'?(անգլ.) // The New York Times. — 1987. — P. 21. Архивировано из первоисточника 7 հոկտեմբերի 2022.
  4. 1 2 Davitt Sigerson Bad by Michael Jackson(անգլ.) // Rolling Stone. — 1987. Архивировано из первоисточника 30 օգոստոսի 2011.
  5. Stephen Thomas Erlewine. «Michael Jackson - Bad Album Reviews, Songs & More | AllMusic» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-07-26-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  6. «Michael Jackson has a good thing in 'Bad'». Los Angeles Times (անգլերեն). 1987-08-31. Արխիվացված օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  7. Snider, Eric (1987). «A 'Bad' growl with a tender musical bite». St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  8. Jay Cocks Music: The Badder They Come(անգլ.) // Time. — 1987. Архивировано из первоисточника 4 հունիսի 2011.
  9. Mike Diver. «BBC - Music - Review of Michael Jackson - Bad 25». www.bbc.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  10. «Review: 'Moonwalker'». Variety. 1987 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2018-03-19-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  11. 1 2 Hunt, Dennis (1989-01-10). «VIDEO REVIEW: 'Moonwalker': A Stroll Through a Super Ego». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  12. «Speed Demon». Pp.vk.me. Արխիվացված օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2022-09-02-ին.