Jump to content

Տիգրան Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:19, 6 Հուլիսի 2024 տարբերակ, ԱրամԱրմենիա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տիգրան Բենիկի Ավանեսյան (ապրիլի 13, 2002(2002-04-13)[1], Տաշքենդ, Ուզբեկստան), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Բալթիկա» ռուսական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Երկու տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվում են Կալինինգրադ։ Տեղի Բալթիկա ակումբի սան է։ 2015 թվականին տեղափոխվում է մայրաքաղաքային ԲԿՄԱ ակումբի դպրոց։ 2018 թվականից սկսած խաղացել է ԲԿՄԱ-ի երիտասարդական ակումբում, 2019/20 մրցաշրջանում եղել է թիմի ավագը[2]։

2021 թվականի փետրվարի 20-ին տեղեկություն հայտնվեց, որ 2020/21 մրցաշրջանի ավարտին Ավանեսյանը վարձավճարով կտեղափոխվի Տամբով քաղաքի համանում ֆուտբոլային ակումբ։ Ակումբի կազմում պաշտոնապես հայտավորվել է փետրվարի 21-ին[3][4] և նույն օրն էլ նորամուտն է նշել՝ միանգամից հայտնվելով մեկնարկային կազմում 2020/2021թթ․ Ռուսաստանի գավաթի մրցաշարում, Լոկոմոտիվի հետ մրցավեճում և փոխարինվում 62-րդ րոպեին[5]։ Փետրվարի 26-ին առաջին խաղն է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում՝ 59-րդ րոպեին փոխարինման մտնելով Ռոտորի հետ մրցավեճում[6]։

2021 թվականի հունիսի 1-ին երկարաձգում է ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը[7]։ Ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը սեպտեմբերի 8-ին Լասանա Նդիայեի հետ միասին տեղափոխվում են Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Տեքստիլչիկ [8]։ Երեք օր անց նորամուտն է նշում ակումբի կազմում՝ 84-րդ րոպեին փոխարինման մտնելով Օլիմպ-Դոլգապրուդնի ակումբի դեմ խաղում (3:1)[9]։ Առաջին գոլը խփում է նոյեմբերի 17-ին՝ գրավելով Ակրոնի դարպասը (2:2)[10]։ Ընդամենը 2021/22 մրցաշրջանում անցկացնում է 22 խաղ, իսկ Տեքստիլչիկը արդյունքում զբաղեցնում է 18-րդ տեղը և լքում առաջին լիգան։

2022 թվականի հունիսի 9-ին վարձավճարով տեղափոխվում Կալինինգրադի Բալթիկա[11], առաջին խաղը հարազատ ակումբի կազմում խաղում է 2022 թվականի հուլիսի 24-ին Վոլգարի դեմ տնային հանդիպմանը (3:1)՝ փոխարինման մտնելով 89-րդ րոպեին[12]։ 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով «Բալթիկան» նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք։ Ավանեսյանը պարբերաբար հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության և գավաթի խաղերում[13]։

Կարիերան հավաքականներում

Կարիերան Ռուսաստանի հավաքականում

2017 թվականից սկսած հրավիրվել է Ռուսաստանի տարբեր տարիքայինների պատանեկան հավաքականներ։ 2019 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը՝ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ անցկացնելով երեք խաղ խմբային փուլում։ Վերջին խաղում թիմին դուրս է բերել խաղադաշտ ավագի թևկապով։ Արդյունքում Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլը։

Կարիերան Հայաստանի հավաքականում

2023 թվականի ամռանը Ավանեսյանը համաձայնվում է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում[14]։ Նորամուտը նշում է սեպտեմբերի 12-ին Մոնտենեգրոյի դեմ խաղում[15]։

2024 թվականի մարտի 26-ին առաջին խաղն է խաղացել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ 81-րդ րոպեին փոխարինելով Հովհաննես Հարությունյանին Չեխիայի դեմ ընկերական խաղում (1:2)[16]։

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Статистика на сайте Transfermarkt.com
  3. «LIVE — дозаявок «Тамбова»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 5 (օգնություն)
  4. «Профиль на сайте РПЛ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Протокол матча «Локомотив» — «Тамбов»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  6. «Протокол матча «Тамбов» — «Ротор»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին. Վերցված է 2021-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 24 (օգնություն)
  7. «ПФК ЦСКА продлил контракт с Тиграном Аванесяном». pfc-cska.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-01-ին. Վերցված է 2021-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «В «Текстильщике» появился африканский легионер» (ռուսերեն). Новостной портал Ивановской области «Известно.ру». 2021-09-08. Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «11.09.2021 «Текстильщик» — «Олимп-Долгопрудный» — 3:1 (протокол)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  10. «Текстильщик – Акрон, 17 октября 2021 - счет 2 : 2, обзор матча, прямая трансляция - ФНЛ - Первый дивизион 2021/2022». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-10-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Тигран Аванесян проведет сезон-2022/23 в Балтике». pfc-cska.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-19-ին. Վերցված է 2022-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Балтика Калининград - Волгарь Астрахань, 24 июля 2022 г. - Первая Лига - Протокол матча». www.transfermarkt.world (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2022-11-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Тигран Беникович Аванесян». championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-21-ին.
  14. «Футболист «Балтики» Аванесян вызван в молодежную сборную Армении». news.sportbox.ru (ռուսերեն). 2023-07-24. Արխիվացված օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-11-13-ին.
  15. «Новости - Сборная Армении до 21 года проиграла сборной Черногории до 21 года». www.ffa.am. Արխիվացված օրիգինալից 2023-11-13-ին. Վերցված է 2023-11-13-ին.
  16. «26.03.2024 г. Чехия - Армения - 2:1 (протокол)» (անգլերեն). «Transfermarkt». Վերցված է 2024-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)