Jump to content

Մալադի Սուբբամմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:26, 28 Հունիսի 2024 տարբերակ, Tiruhi M (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մալադի Սուբբամմա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1924(1924-08-02)
ԾննդավայրGuntur district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 2014(2014-05-15) (89 տարեկան)
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մայրենի լեզուտելուգու
Մասնագիտությունխմբագիր և գրող
ԱմուսինQ16343315?
 Malladi Subbamma Վիքիպահեստում
Malladi Subbamma

Մալադի Սուբբամմա (1924թ օգոստոսի 2 – 2014թմայիսի 15) ծնվել է Հնդկաստանի Գունտուր շրջանի Ռեպելլա նահանգի Պոտարդհակամ քաղաքում։  Մալադի Սուբբամման ֆեմինիստ գրող էր, ռացիոնալիստ և խմբագիր: Մալադի Սուբբամման աշխատել է հնդիկ կանանց վիճակի բարելավման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կրթությանը։ Մալադի Սուբբամման հայտնի դեմք է դարձել Անդհրա Պրադեշ Միացյալ նահանգում, ալկոհոլի օգտագործման դեմ շարժումը ղեկավարելուց հետո։ Ալկոհոլի օգտագործման դեմ շարժումը հսկայական հաջողություն ունեցավ, և 1994 թվականին նահանգում արգելվեց ալկոհոլի վաճառքը[1]։ Լինելով կանանց վիճակի բարելավման ինստիտուտի ղեկավար, Մալադի Սուբբամման, հնդիկ կանանց կրթելու համար, բազմաթիվ ուսումնական ճամբարներ է անցկացրել։ Մալադի Սուբբամման հումանիզմի կողմնակից էր։ Հումանիզմ քարոզելու համար Մալադի Սուբբամման ճանապարհորդեց ամբողջ երկրով: 2012 թվականին Մալադի Սուբբամման վաճառեց իր իրերը և կանանց միջազգային օրը ամբողջ հասույթը նվիրաբերեց Հայդերաբադի համալսարանի կանանց հետազոտությունների կենտրոնի կառուցմանը[2]։ Մալադի Սուբբամման շուրջ 110 գրքերի և 500 հոդվածների հեղինակ է, որոնք հիմնականում նվիրված են կանանց հզորացմանը և կանանց այլ խնդիրներին[3]։

Գրական ստեղծագործություններ

Մալադի Սուբբամմայի հեղինակած բազմաթիվ գրքերի և հոդվածների շարքից ստորև բերված են նրա նշանավոր գործերից մի քանիսը

Ծանոթագրություններ

  1. «Malladi Subbamma dead - The Hindu». Վերցված է 2020-05-31-ին.
  2. «Malladi Subbamma's deed builds women studies center». Վերցված է 2020-05-31-ին.
  3. «The Art of Giving – A central Central University». Վերցված է 2020-05-31-ին.