Jump to content

Ռուբի Թոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:53, 27 Հունիսի 2024 տարբերակ, Lilit Sargsyan02 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռուբի Թոմա
Ծնվել է1949
ԾննդավայրՆաուրու
Քաղաքացիություն Նաուրու
ԿրթությունՔրայսթչերչի Օտագո համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններֆինանսների նախարար

Ռուբի Թոմա (անգլ.՝ Ruby Thoma, 1949, Նաուրու[1]), նաուրուացի քաղաքական գործիչ։

Ավարտելով ավագ դպրոցը Ավստրալիայում՝ նա բուժքույրական կրթություն է ստացել Մելբուռնի Epworth հիվանդանոցում։ Ավարտել է Օտագոյի համալսարանի Քրայսթչըրչի բժշկական դպրոցը (անգլ.՝ University of Otago Christchurch School of Medicine ) և որպես մանկաբարձ աշխատել Նաուրուում[1]։

Մուտք գործելով քաղաքականություն՝ Ռուբի Թոման 1983 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Անետան/Եվա ընտրատարածքի ընդհանուր ընտրություններում։ Մի խումբ կամայք ընտրապայքարում աջակցում էին նրան՝ պնդելով, որ Ռուբի Թոմայի պես կրթված կինը խորհրդարանում հաջողությամբ կպաշտպանի կանանց և երեխաների շահերը։ Երկրի անկախացումից ի վեր՝ 1968 թվականից, խորհրդարանի բոլոր անդամները տղամարդիկ էին։ Նա դիմադրության է հանդիպել այդ թվում՝ կին ընտրողներից, ովքեր ասում էին, որ քաղաքականությունը պետք է թողնել տղամարդկանց, և չի հաջողել ընտրություններում[1]։

Խորհրդարանական ընտրություն

1986 թվականի ընդհանուր ընտրություններում կրկին առաջադրվելով՝ Ռուբի Թոման ընտրվել և դարձել է երկրի պատմության մեջ առաջին կին պատգամավոր[1]։ Նաուրուում քաղաքական կուսակցություններ չկային․ խորհրդարանի բոլոր անդամները հանդես էին գալիս՝ որպես անկախ անդամներ, և կազմում էին ոչ պաշտոնական կոալիցիաներ[2]։

Հետագա քաղաքական գործունեություն

Ռուբի Թոման միացել է Համմեր ԴեՌոբուրտի (անգլ.՝ Hammer DeRoburt) խորհրդարանական կոալիցիային, և 1986 թվականի դեկտեմբերից մինչև 1989 թվականի օգոստոս՝ մինչև կառավարության տապալումը, եղել է նախարար։ Նա պահպանել է իր տեղը խորհրդարանում հաջորդ ընդհանուր ընտրություններում և կորցրել է մանդատը 1992 թվականի ընտրություններում[1]։ Հիմնել է «Ժողովրդի շարժում» ասոցիացիան (անգլ.՝ People's Movement Association)՝ ընդդիմանալով նախագահ Բերնարդ Դոուիյոգոյի (անգլ.՝ Bernard Dowiyogo) պետական միջոցների վատնման քաղաքականությանը։ Քանի որ նա հանրային սեկտորի աշխատող էր, նրան ազատել են մանկաբարձի աշխատանքից[3]։ 1995 թվականի ընդհանուր ընտրություններում կրկին ընտրվել է խորհրդարանում։ 1996 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր Ռուբի Թոման եղել է Նաուրուի նախագահի օգնական նախարար Քենան Ադեանգի (անգլ.՝ Kennan Adeang) աշխատակազմում և միաժամանակ զբաղեցրել ֆինանսների նախարարի պաշտոնը[4]։ Այնուամենայնիվ, նա կորցրել է իր մանդատը 1997 թվականին, և ավարտել իր քաղաքական կարիերան[5]։

Պատմության մեջ ունեցած դերը

Իր կարիերայի ընթացքում Ռուբի Թոման միակ կին պատգամավորն է եղել։ Մինչ Շարմեն Սքոթի (անգլ.՝ Charmaine Scotty) ընտրությունը 2013 թվականի ընդհանուր ընտրություններում, ոչ մի այլ կին չի ընտրվել խորհրդարանում[6][7]։

2000-ականների վերջին եղել է սահմանադրական բարեփոխումների առաջարկների վերահսկման հանձնաժողովի պատասխանատու։ Նախատեսված բարեփոխումները ի վերջո չեն իրականացվել, քանի որ մերժվել են 2010 թվականի փետրվարին կայացած հանրաքվեում[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Developing a More Facilitating Environment for Women’s Political Participation in Nauru Արխիվացված 2013-03-06 Wayback Machine, South Pacific Forum
  2. Nauru : 1986 and 1987 elections, Inter-Parliamentary Union
  3. Jean Drage, "Women's representation in the Pacific Islands", in Werner vom Busch et alii (eds.), New Politics in the South Pacific, University of the South Pacific, 1994, 982-02-0115-2, p.170
  4. «Assignment of Responsibility for the Business of Government : December 1996» (PDF). Ronlaw.gov.nr. Nauru Government Gazette. Վերցված է 24 October 2017-ին.
  5. "Nauru: past national women in politics", Pacific Women in Politics
  6. "Nauru gets second woman MP, first in nearly 30 years", Radio New Zealand International, 9 June 2013
  7. "Second woman ever elected to Nauru parliament", Radio Australia, 9 June 2013
  8. "Summary of the Report of Select Committee on Constitutional Amendment Bills", government of Nauru, 10 March 2009