Jump to content

Վանյա Դրկուշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:43, 19 Հունիսի 2024 տարբերակ, Մանե9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վանյա Դրկուշիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1999(1999-10-30)[2] (24 տարեկան)
Ծննդավայր Նովո Մեստո, Սլովենիա
Հասակ 186[1]
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
4—2013 Սլովենիա Կրկա
2014—2015 Սլովենիա Կրշկո
2015—2018 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2019 Նիդերլանդներ Հերենվեն 0 (0)
2019 Իտալիա Ռենդե 0 (0)
2020—2021 Սլովենիա Բրավո 69 (4)
2022— Ռուսաստան Սոչի 60 (3)
Ազգային հավաքական
2015—2016 Սլովենիա Սլովենիա (մինչև 17) 17 (0)
2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 18) 3 (0)
2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 19) 5 (1)
2019 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 1 (0)
2023— Սլովենիա Սլովենիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.06.2024

Վանյա Դրկուշիչ (սլովեն.՝ Vanja Drkušić, հոկտեմբերի 30, 1999(1999-10-30)[2], Նովո Մեստո, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, ռուսական «Սոչի» ակումբի պաշտպան և ավագ, Սլովենիայի հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա

Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Կրկա» ակումբի ակադեմիայում, 2014 թվականին տեղափոխվել է «Կրշկո»։ 2015 թվականին Զագրեբի մրցաշարերից մեկում Դրկուշիչին նկատել են «Հերենվենի» սկաուտները և հրավիրել իրենց ակադեմիա, հետաքրքրություն է եղել նաև «Մարիբորի», Զագրեբի «Դինամոյի» և «Ատալանտայի» կողմից[3]: 2016-2019 թվականներին հանդես է եկել «Հերենվենի» երիտասարդական թիմերում՝ անցկացնելով 52 հանդիպում և դառնալով 9 գոլի հեղինակ մինչև 19 տարեկանների թիմում, ինչպես նաև 28 հանդիպում և մեկ գնդակ մինչև 21 տարեկանների թիմում: 2018/19 մրցաշրջանում վեց անգամ ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ նորամուտը չի նշել «Հերենվենի» կազմում:

2019 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է C Սերիայում հանդես եկող «Ռենդե»[4]: Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Իտալիայի С Սերիայի գավաթի առաջին շրջանի խաղում «Պոտենցա» ակումբի դեմ խաղում (4:1)[5]: C Սերիայում Դրկուշիչը չի խաղացել, և գավաթի խաղը նրա համար միակն է եղել «Ռենդեի» կազմում։ 2020 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Բրավոյի» հետ։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի փետրվարի 23-ին Սլովենիայի առաջնության 21-րդ տուրի «Տաբորի» դեմ խաղում (2:1)[6]: Առաջին գնդակը խփել է 2020 թվականի հուլիսի 11-ին «Դոմժալեի» դեմ խաղում[7]: Ընդհանուր առմամբ հանդես է եկել «Բրավոյում» 2020-2021 թվականներին՝ ակումբի կազմում անցկացնելով 72 հանդիպում և դառնալով 4 գոլի հեղինակ։

2022 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ[8]։ Ակումբում իր նորամուտը նշել է 2022 թվականի մարտի 7-ին Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Ռոստովի» դեմ խաղում (1:0)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[9]: Իր նորամուտային մրցաշրջանում «Սոչիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և ակումբի հետ նվաճել Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալները: Ակումբի կազմում առաջին գնդակը խփել է 2022 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում (1:2)[10]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին գնդակը խփել է 2023 թվականի ապրիլի 1-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ 21-րդ տուրի խաղում (2:0)[11]։

Կարիերան հավաքականում

2015 թվականից հրավիրվել է Սլովենիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներ։ 2015-2016 թվականներին հանդես է եկել մինչև 17 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է 17 հանդիպում: 2017 թվականին երեք հանդիպում է անցկացրել մինչև 18 տարեկանների թիմի կազմում, ինչպես նաև հինգ հանդիպում և մեկ խփած գնդակ մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում: 2019 թվականին իր նորամուտը նշել Է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ Վրաստանի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղում[12]:

2023 թվականի մարտին առաջին անգամ հրավիրվել է Սլովենիայի հավաքական[13]: Հավաքականի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 26-ին՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում (2:0)՝ հանդիպման 36-րդ րոպեին փոխարինելով Յակ Բիոլին[14]:

Ծանոթագրություններ

  1. «Ваня Дркушич». pfcsochi.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-04-16-ին. Վերցված է 2023-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Vanja Drkušić ob Mariboru in Dinamu izbral Heerenveen». zurnal24.si (սլովեներեն). 2015-12-27. Արխիվացված է օրիգինալից 2021-12-14-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «DPG Media Privacy Gate». myprivacy.dpgmedia.nl (հոլանդերեն). 2019-07-15. Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Потенца — Ренде». www.transfermarkt.ru. 2019-10-09. Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Bravo vs. Tabor Sežana». www.soccerway.com. 2020-02-23. Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Domzale vs. Bravo». www.soccerway.com. 2020-07-11. Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ваня Дркушич стал игроком «Сочи»». pfcsochi.ru. 2022-01-24. Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ростов — Сочи (0:1) 7 марта. Тинькофф Российская Премьер-Лига 2021-22. Протокол матча». news.sportbox.ru. 2022-03-07. Արխիվացված է օրիգինալից 2022-03-09-ին. Վերցված է 2022-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Sochi vs. CSKA Moscow». www.soccerway.com (անգլերեն). 2022-11-26. Արխիվացված է օրիգինալից 2023-04-01-ին. Վերցված է 2023-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Dinamo Moscow vs. Sochi». www.soccerway.com (անգլերեն). 2023-04-01. Արխիվացված է օրիգինալից 2023-04-01-ին. Վերցված է 2023-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Грузия Ю21 — Словения Ю21». www.transfermarkt.ru. 2019-03-22. Արխիվացված է օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Защитник «Сочи» Дркушич впервые вызван в сборную Словении». sport-express.ru (ռուսերեն). 2023-03-14. Արխիվացված է օրիգինալից 2023-03-29-ին. Վերցված է 2023-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Slovenia vs. San Marino». www.soccerway.com (անգլերեն). 2023-03-26. Արխիվացված է օրիգինալից 2023-03-29-ին. Վերցված է 2023-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)