Յակա Բիյոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակա Բիյոլ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1999(1999-02-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Վուզենիցա, Սլովենիա[2]
Հասակ 1,9 մետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Դրավոգրադ
2014—2017 Սլովենիա Բրավո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017—2018 Սլովենիա Ռուդար 30 (3)
2018—ներկա Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 52 (5)
2020—ներկա  Գերմանիա Հաննովեր 96 21 (0)
Ազգային հավաքական
2014 Սլովենիա Սլովենիա (մինչև 16) 4 (0)
2015—2016 Սլովենիա Սլովենիա (մինչև 17) 10 (1)
2016—2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 18) 10 (2)
2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 19) 2 (0)
2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 6 (0)
2018—ներկա Սլովենիա Սլովենիա 9 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յակա Բիյոլ (սլովեն.՝ Jaka Bijol, փետրվարի 5, 1999(1999-02-05)[1], Վուզենիցա, Սլովենիա[2]) սլովենացի ֆուտբոլիստ, Սլովենիայի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի կիսապաշտպան, որն այժմ վարձավճարով խաղում է գերմանական «Հաննովեր 96» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակա Բիյոլը «Դրավոգրադ» և «Բրավո» ակումբների սան է։ 2017 թվականի ամռանը նա պայմանագիր է ստորագրել Վելենիեի «Ռուդարի» հետ։ Հուլիսի 16-ին «Դոմժալեի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Սլովենիայի առաջնությունում[3]։ «Ցելեի» դեմ խաղում Յական խփել է «Ռուդարի» մարզաշապիկով իր առաջին գոլը։

2018 թվականի ամռանը Բիյոլը հնգամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ[4]։ Տրանսֆերային գումարը կազմել է 400 հազար եվրո։ Հուլիսի 27-ին, մայրաքաղաքի «Լոկոմոտիվի» դեմ Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում նա իր նորամուտն է նշել բանակայինների հիմնական կազմում[5]։ Դիմակայության արդյունքում Յական նվաճել է իր առաջին գավաթը նոր թիմի կազմում։ Հուլիսի 31-ին «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել ՌՊԼ-ում[6]։ 2019 թվականի մարտի 9-ին Կազանի «Ռուբինի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում։ Ապրիլի 24-ին նա հաղթական գոլն է խփել Մախաչկալայի «Անժիի» դարպասը (2-0)։

2020 թվականի սեպտեմբերի 18-ին Բիյոլը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Հաննովեր 96» ակումբ[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 13-ին Նորվեգիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում Բիյոլն իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լեո Շտուլացին[8]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ (Մոսկվա)
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր՝ 2018

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովենիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2018[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Soccerway(բազմ․)
  3. «Рудар Веленье VS. Домжале 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 16.
  4. «ЦСКА подписал 19-летнего словенского хавбека Биела» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հունիսի 22.
  5. «Локомотив Москва VS. ЦСКА Москва 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 26.
  6. «Крылья Советов Самара VS. ЦСКА Москва 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 31.
  7. «Полузащитник ЦСКА Яка Бийол стал игроком «Ганновера-96»» (ռուսերեն). Чемпионат.com. 2020 թ․ սեպտեմբերի 19.
  8. «Норвегия VS. Словения 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 13.
  9. Хавбек ЦСКА Бийол — лучший молодой игрок года в Словении
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակա Բիյոլ» հոդվածին։