«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Флейта |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: nah:Tlapitzalli |
||
Տող 79. | Տող 79. | ||
[[ml:ഓടക്കുഴല്]] |
[[ml:ഓടക്കുഴല്]] |
||
[[ms:Seruling]] |
[[ms:Seruling]] |
||
[[nah:Tlapitzalli]] |
|||
[[new:बाँसुरी]] |
[[new:बाँसुरी]] |
||
[[nl:Fluit (muziekinstrument)]] |
[[nl:Fluit (muziekinstrument)]] |
20:16, 25 Հոկտեմբերի 2012-ի տարբերակ
Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-պողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։
Առաջացում և օգտագործում
Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնէաբանական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000 տարվա ֆլեյտայի մասեր։ Դա ապացուցել է, որ նույնիսկ ամենաառաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։
Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։
Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։
Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)
- պիկոլո
- տերցֆլեյտա
- ֆլեյտա
- ալտֆլեյտա
- բասֆլեյտա
- օկտոբասֆլեյտա
- հիպերբասֆլեյտա
Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։
Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆլեյտա կատեգորիայում։ |