«Ահուրա Մազդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ r2.7.3) (Ռոբոտ․ he:אהורה מאזדה փոփոխվել է he:אהורה מזדאով
չ Ini-initiaty տեղափոխեց էջը «Ահուրամազդա»-ից «Ահուրա Մազդա»: Աստվածության ճիշտ անվանումը գրվում է անջատ. հատկապես այն կրոններում, որոնցում ...
(Տարբերություն չկա)

21:26, 25 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Ահուրամազդան զրադաշտականության գերագույն աստվածն է։ Ըստ առասպելաբանության ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն։ Բարու և չարի պայքարի վերաբերյալ պատկերացումների զարգացման հետ կապված` Ահուրամազդան դիտվել է իբրև բարի սկզբունքի մարմնավորում, բարի աստված, որը մշտական պայքարի մեջ է չար աստծո` Ահրիմանի հետ։ Հայերի մեջ հայտնի է եղել Որմիզդ անունով` Ահուրամազդայի անվան պահլավական Հորմիզդ, Օրմիզդ ձևերից, նոր պարսկերենում` Հորմոզ։ Ահուրամազդա անունից է ծագում հայկական Արամազդ աստծո անունը։