«Նետ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
catSuggest-ով +Կատեգորիա:Զենք այբբենական կարգով |
ավելացվեց Կատեգորիա:Ներաձգություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 29. | Տող 29. | ||
[[Կատեգորիա:Զենք այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Զենք այբբենական կարգով]] |
||
[[Կատեգորիա:Ներաձգություն]] |
20:53, 29 Հուլիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նետ (այլ կիրառումներ)
Նետ ու աղեղ, հնագույն հեռահար զենք։
Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով։ Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի ու Միկրոնեզիայի բնիկներից)՝ մեզոլիթից մինչև XVII դ., որոշ ժողովուրդները՝ մինչև XX դ.[1]։
Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա ճկած ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրը սլաք, մյուսին՝ փետուր ագուցված)։ Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ։ Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ։ Միջին դարերում նետն ու աղեղը երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ։ Հին և միջնադարյան բանակներում գործել են նետաձիգների զորական ստորաբաժանումներ։ Նետաձգությունը հայտնի է նաև որպես հնագույն մարզաձև։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ В. Е. Маркевич. Ручное огнестрельное оружие. 1934. — СПб, 2005. — стр. 12
Գրականություն
- Коробейников А. В., Митюков Н. В. Баллистика стрел по данным археологии: введение в проблемную область. — Ижевск: НОУ КИТ, 2007. — 140 с. — ISBN 978-5-902352-20-4
- Ю. Худяков. О символике стрел кочевников Центральной Азии // Этнографическое обозрение. № 1, 2004, с. 102—111