«Կատվապոլիս»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ}} '''Կատվապոլիս''' ({{lang-ru|Котополис}}), ռուսական համակարգչային մուլտֆիլմ, որը...»: |
(Տարբերություն չկա)
|
16:58, 10 Մայիսի 2020-ի տարբերակ
Ժանր | պարոդիա |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Վիսոցկի |
Պրոդյուսեր | Իլյա Պոպով և Ալեքսանդր Գերասիմով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Petersburg Animation Studio? |
Տևողություն | 1460 s |
Թվական | սեպտեմբեր 2008 |
Կատվապոլիս (ռուս.՝ Котополис), ռուսական համակարգչային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2008 թվականին, «Պետերբուրգ» ստուդիայում: Ռեժիսոր Դմիտրի Վիսոցկին ստեղծել է 2 սերիանոց նոր մուլտսերիալի պիլոտային թողարկում[1]: Պրեմիերան կազմակերպվել Սուզդալի Անիմացիոն կինոյի բաց ռուսական փառատոնի ժամանակ, 2009 թվականին[2]:
Սյուժե
Հեռավոր ապագայում կատուները կառուցել են մի քաղաք կղզիներում և անվանել են Կատվապոլիս: Այնտեղ ապրում են քաղաքակրթված կատուներ, իսկ նրանց տնային կենդանիները մկներն են: Կատվապոլիսում կա համալսարան: Այնտեղ դասավանդում էր ծեր կատուն, որը մեծ մաթեմատիկոս էր: Երբ նա մահանում է, նրա մաթեմատիկական տաղանդը թռչում է և ինչպես հրաշալի շնորհք ընկնում է բռնցկամարտիկ-կատու Կուվալդի գլխին, երբ նրան նոկդաունի էր ենթարկում նրա հակառակորդ բռնցկամարտիկ-կատու Կաշալոտը: Հիմա Կուվալդի գլուխը զբաղված է մաթեմատիկայով, այլ ոչ թե բռնցքամարտով: Կուվալդը ծանոթանում է ուսանողի հետ և նրան հուշում է ստուգողականները: Նրանց գաղտնիքը հայտնաբերում է մաթեմատիկայի պրոֆեսորը և փակում է Կուվալդին նկուղում` նրա համար կազմակերպելով գիտական բարդ աշխատանք: Գործակալ–կատուն բացահայտում է առևանգումը և տանում է Կուվալդին գաղտնի ռազմական բազա։ Այնտեղ Կուվալդին ստիպում են զբաղվել հրթիռներով ռազմական թիրախին նշան բռնելու համակարգով։ Բայց գեներալ–կատուն վիրավորում է Կուվալտին, իսկ պահակները թակում էին նրա գլխին։ Արդյունքում հրթիռները վերադառնում են և պայթեցնում են բազան, իսկ հրաշալի շնորհքը հեռանում է Կուվալդից։ Նա թաքնվում է բազայից սիրահարվում մի Կատվի, որը արդեն սիրում էր նրան։ Նրանք ամուսնանում են և ունենում է մի որդի, որին էլ տրվում է մաթեմատիկական տաղանդը։ Իսկ Կուվալդը վերադառնում է ռինգ և հաղթում Կաշալոտինն։
Հեղինակներ
- Ռեժիսոր՝ Դմիտրի Վիսոցկի
- Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Սիկորսկի
- Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Սիկորսկի, Դմիտրի Խոնին, Դմիտրի Վիսոցկի
- Երկխոսություններ՝ Օլգա Նիկիֆորովա
- Գլխավոր անիմատորներ՝ Գալինա Լյուտիկովա, Ալեքսեյ Տիշենկո
- Գեղարվեստական ղեկավար՝ Անատոլի Պրոխորով
- Պրոդյուսրներ՝ Իլյա Պօպով, Ալեքսանդր Գերասիմով
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Յակոլ
- Հնչյունային ռեժիսորնոր՝ իգոր Յակովլ, Դենիս Դուշին
- Երաժիշտներ՝ «Սևերկոմբո» խումբ
Դերերը հնչյունավորել են
- Կուվալդ՝ Միխայիլ Խրուստալով
- Կատու՝ Քսենիյա Բրժեզովսկայա
- Պրոֆեսոր՝ Վալերի Նիկիտենկո
- Գեներալ՝ Սերգեյ Մարդար
- Գործակալ՝ Օլեգ Կուլիկովիչ
- Ուսանոզ՝ Անդրեյ Լյովին
- Կաշալոտ՝ Անտոն Վինոգրադով
- Կուվալդի մարզիչ` Վլադիմիր Մասլակով
- Կաշալոտի մարզիչը՝ Միխայիլ Չերնյակ
Փառատոններ և մրցանակներ
- 2008 թվական` Անիմացիոն կինոյի 6-րդ միջազգային «Մուլտիվիդենիե» փառատոնի մրցանակ` «Լավագույն սերիալի համար»[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Կոտոպոլիս մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Կոտոպոլիս «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|