«Հակոբ Արշակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
| տիտղոս = [[ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար]]
| տիտղոս = ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
| կարգ =
| կարգ =
| կարգ-ին =
| կարգ-ին =
Տող 6. Տող 6.
| դրոշ = Flag of Armenia.svg
| դրոշ = Flag of Armenia.svg
| դրոշ2 = Coat of arms of Armenia.svg
| դրոշ2 = Coat of arms of Armenia.svg
| կառավարման սկիզբ = [[հոկտեմբերի 4]], [[2018]]<ref name="decrees" />
| կառավարման սկիզբ = [[հունիսի 1]], [[2019]]
| կառավարման ավարտ =
| կառավարման ավարտ =
| կառավարման ժամանակ = [[2019]]
| նախորդող = [[Աշոտ Հակոբյան (իրավաբան)|Աշոտ Հակոբյան]]
| հաջորդող =
| տիտղոս 2= [[ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար]]
| կարգ =
| կարգ-ին =
| անվան տակ =
| դրոշ = Flag of Armenia.svg
| դրոշ2 = Coat of arms of Armenia.svg
| կառավարման սկիզբ =
| կառավարման ավարտ =
<!--կամ՝ -->
<!--կամ՝ -->
| կառավարման ժամանակ =
| կառավարման ժամանակ =

21:21, 4 Հունիսի 2019-ի տարբերակ

Հակոբ Արշակյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Դրոշ
Դրոշ
Նախորդող Աշոտ Հակոբյան
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ՀԱՊՀ (2009) և ՀԱՊՀ (2011)
Մասնագիտություն՝ ճարտարագետ և պետական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 16, 1985(1985-04-16) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Հակոբ Վրեժի Արշակյան (ապրիլի 16, 1985(1985-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, պետական գործիչ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (04.10.2018-01.06.2019)[1][2], ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (01.06.2019)[3]:

Կենսագրություն

Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում: 2005-2009 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թթ.՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում:

2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2014 թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թթ. «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[4], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1], 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[3]:

Կուսակցական պատկանելություն

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է:

Այլ տվյալներ

2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2014 թվականին եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Կենսագրություն | mtcit.am». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018-10-05-ին.
  3. 3,0 3,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-06-04-ին.
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018-05-18-ին.

Արտաքին հղումներ