46 251
edits
Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել։
;Արտամղման շրջան
Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով։ Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների
;Ընկերքային շրջան
Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, [[ընկերք]]ի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։
|
edits