Changes

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
'''Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ''', ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։ Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։ Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, [[դաշտան]]ի հետ) և տարվա եղանակը ([[գարուն]], [[աշուն]])։
'''Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ''', ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։ Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։ Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, [[դաշտան]]ի հետ) և տարվա եղանակը ([[գարուն]], [[աշուն]])։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։ Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։ Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։ Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք)։ Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։ Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։ Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես [[Կատատոնիա]])։ [[Դեպրեսիա]]ն կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և [[ինքնասպանություն]]։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։ Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։ Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։ Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։
 
Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։ Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։
 
Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։ Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք)։ Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։
 
Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։ Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես [[Կատատոնիա]])։ [[Դեպրեսիա]]ն կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և [[ինքնասպանություն]]։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։
 
Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։ Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։ Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։
 
== Բուժումը ==
4139

edits

Նավարկման ցանկ