«Կորիզավորներ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: ն ։ → ն։ |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''Կորիզավոր''' կամ '''Էուկարիոտ''' են կոչվում բոլոր [[օրգանիզմ]]ները, որոնց բջիջներն ունեն [[բջջակորիզ]] և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են` [[բույսեր]]ը, [[կենդանիներ]]ը, [[սնկեր]]ը։ Նրանց հատկանիշներն են. |
{{միացնել|Էուկարիոտիկ բջիջ}}'''Կորիզավոր''' կամ '''Էուկարիոտ''' են կոչվում բոլոր [[օրգանիզմ]]ները, որոնց բջիջներն ունեն [[բջջակորիզ]] և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են` [[բույսեր]]ը, [[կենդանիներ]]ը, [[սնկեր]]ը։ Նրանց հատկանիշներն են. |
||
* Ժառանգական նյութը [[քրոմոսոմ]]ներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։ |
* Ժառանգական նյութը [[քրոմոսոմ]]ներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։ |
23:11, 26 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Առաջարկվում է այս և Էուկարիոտիկ բջիջ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են` բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.
- Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
- Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
- Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
- Ունեն հետևյալ օրգանոիդները` 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսմներ, բջջային կենտրոն։
- Բաժանվում են կորիզակիսումով։
Կորիզավորների կառուցվածք
Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։
Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։
Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։