«Միջնադարյան իսլանդական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Միջնադարյան գրականություն ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Իսլանդական գրականություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 33. | Տող 33. | ||
[[Կատեգորիա:Միջնադարյան գրականություն]] |
[[Կատեգորիա:Միջնադարյան գրականություն]] |
||
[[Կատեգորիա:Իսլանդական գրականություն]] |
17:14, 23 Հուլիսի 2015-ի տարբերակ
Միջնադարյան իսլանդական գրականություն — իսլանդական գրականությունը 9-րդ դարից մինչև 18-րդ դարի կեսերը:
Իսլանդական սագաները
Իսլանդական գրականությունը ունի դարերի վաղեմություն. Նրա արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը: Մեզ են հասել տասնյակ իսլանդական սագաներ, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն օրինակներից: Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են: Մեծ արժեք ունեն նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»[1][2]: Թագավորական սագաները պատմություններ են Նորվեգիայի պատմությունից մինչև 13-րդ դարի կեսերը, որոնցից ամենահայտնին Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված «Հեյմսկրինգլան» է:
Էդդաները
Սնորրի Ստուրլուսոնի կողմից, բացի «Հեյմսկրինգլա» սագայից, գրվել է նաև «Կրտսեր Էդդան», որը «Ավագ Էդդայի» հետ միասին համարվում է իսլանդական միջնադարյան գրականության քնարը: Չորս մասերից բաղկացած «Կրտսեր Էդդան» պարունակում է գերմանասկանդինավյան դիցաբանության վրա հիմնված բազմաթիվ պոեմներ: 13-14-րդ դարերում գրի են առնվել հին ժամանակների սագաները, որոնցում պատմվում էր մինչև 10-րդ դարը տեղի ունեցած դեպքերի մասին[1][3]
Սկալդերի պոեզիան
Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ սկալդերի պոեզիան, որոնցից ամենահայտնին Էգիլ Սկալլագրիմսսոնն է՝ Իսլանդիա կղզու առաջին բնակիչներից մեկը, ում հայրը արիաբար պայքարել է Նորվեգիայի թագավորների՝ Հարալդ Ա-ի և Էյրիկուր Ա-ի հետ, և ում կյանքը նկարագրված է «Էգիլի մասին սագայում»: Այսպես է գրել Սկալլագրիմսսոնը սկալդական պոեզիայի մասին[1]:
Քրիստոնեական գրականությունը
13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը: Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնը իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով[4]: Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից Նորվեգիայի և Դանիայի տարածքով: Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք ն դարձել նոր ժանրի հայտնվելուն: Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարում իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
- ↑ Margaret Clunies Ross Old Icelandic Literature and Society. Cambridge: Cambridge University Press, 2009. — 352 pages. — ISBN 0-521-11025-4.
- ↑ Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М: АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- ↑ Исландия (государство) Большая советская энциклопедия
Գրականություն
- Стеблин-Каменский М. И. Древнеисландский язык — 2-е изд. — М։ Едиториал УРСС, 2002. — С 288. — ISBN 5-354-00039-4.
- Стеблин-Каменский М. И. История скандинавских языков. — М.-Л., 1953.
- Андрессон К. Современная исландская литература. 1918—1948. — М., 1957.
- Стеблин-Каменский М. И. Скандинавский эпос. Старшая Эдда. Младшая Эдда. Исландские саги. — М։ АСТ, 2009. — С 858. — ISBN 978-5-17-054196-6.
- Стеблин-Каменский М. И. Древнескандинавская литература. — М., 1979.
- Литературная энциклопедия в 11 тт. — М.։ 1929—1939.
- Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л։ Наука, 1967. — С 183.
Հղումներ
- Исландская литература (ռուս.).
- Скандинавские саги (ռուս.).