«Կոչական»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (3) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 3. | Տող 3. | ||
==Օրինակներ== |
==Օրինակներ== |
||
* Շնորհավորում եմ, ''սիրելի՛ս'', ծննդյանդ տարեդարձի առթիվ։ |
* Շնորհավորում եմ, ''սիրելի՛ս'', ծննդյանդ տարեդարձի առթիվ։ |
||
* Հիշում եմ դեմքը քո ծեր, ''մա՛յր իմ անուշ ու |
* Հիշում եմ դեմքը քո ծեր, ''մա՛յր իմ անուշ ու անգին։ |
||
*Ա՛ստղ,ընկիր ինձ |
*Ա՛ստղ,ընկիր ինձ համար։ |
||
==Դիրքը նախադասության մեջ== |
==Դիրքը նախադասության մեջ== |
||
Տող 12. | Տող 12. | ||
* Հայտերը լրացնելու օրը, ''երեխանե՛ր'', փետրվարի 23-ն է։ |
* Հայտերը լրացնելու օրը, ''երեխանե՛ր'', փետրվարի 23-ն է։ |
||
* Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, ''երեխանե՛ր''։ |
* Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, ''երեխանե՛ր''։ |
||
* -''Արա'մ'', ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ |
* -''Արա'մ'', ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ։ |
||
==Որոշիչ լրացումով== |
==Որոշիչ լրացումով== |
02:48, 4 Հունիսի 2015-ի տարբերակ
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։
Օրինակներ
- Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
- Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին։
- Ա՛ստղ,ընկիր ինձ համար։
Դիրքը նախադասության մեջ
Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։
- Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
- Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։
- -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ։
Որոշիչ լրացումով
Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝
- Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
- Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։
Ձայնարկության հետ
Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝
- Ա՛յ տղա, շրջվի՛ր։
Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։
- Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։