Կոչական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։ Կոչական գերադաս անդամը ուղղական հոլովով գոյական է կամ գոյականաբար գործածված բառ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շնորհավորում եմ, սիրելի՛ս, ծննդյանդ տարեդարձի առթիվ։
  • Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին։
  • Ա՛ստղ, ընկիր ինձ համար։

Դիրքը նախադասության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչականը նախադասության մեջ կարող է լինել առաջադաս, միջադաս և ետադաս։ Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից։ Կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։

  • Երեխանե՛ր, հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը, երեխանե՛ր, փետրվարի 23-ն է։
  • Հայտերը լրացնելու օրը փետրվարի 23-ն է, երեխանե՛ր։
  • -Արա'մ, ես քեզ չեմ հասկանում,ախր դու դեռ բոլորովին երեխա ես,ուր կարող ես գնալ մենակ։

Որոշիչ լրացումով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կոչականն ունի որոշիչ լրացում, շեշտը դրվում է որոշիչ լրացման վրա։ Օրինակ՝

  • Սիրելի՛ երեխաներ, դիմավորե՛ք մեր հյուրին։
  • Իմ քաղցրի՛կ բալիկ, քնի՛ր։

Ձայնարկության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ կոչականի հետ կարող են գործածվել ձայնարկություններ, որոնք չեն տրոհվում կոչականից։ Օրինակ՝

  • Ա՛յ տղա, շրջվի՛ր։

Ձայնարկությունը կարող է նաև կոչականի կազմում չլինել, նրանից անջատվել ստորակետով և չվերցնել նրա շեշտը։

  • Վա՛յ, Հասմի՛կ ջան, քիչ էր մնում չճանաչեի։


«.....Հավելյալ. Կոչականի դերը նախադասության մեջ, կետադրություն, տեսակները, նաև թերի նախադասությունների մասին։»

Կոչականը, ըստ շարահյուսական վերլուծության, նախադասության անդամ չի դառնում։

Օր.՝ Մարիա՛մ, տուն արի:

Այստեղ «Մարիամը» նախադաս կոչական է, «արի»՝ պարզ ստորոգյալ, իսկ «տուն»-ը՝ տեղի պարագա։ Սա թերի (նախադասությունը թերի ենք համարում, եթե զեղչված է լինում գերադաս անդամներից մեկը՝ ենթական կամ ստորոգյալը (ստորոգյալը զեղչվում է մասամբ և լրիվ։ )։ Օր.՝ (Ես) Ուզում եմ տուն գնալ։ / Ես սովորում եմ դպրոցում, իսկ եղբայրս՝ համալսարանում (է սովորում): ) նախադասություն է։

Կոչականը նախադասության մեջ հանդես է գալիս 3 հիմնական դիրքով՝

  1. Նախադաս՝ Արա՛մ, փակիր դուռը, ավելորդ աղմուկ կա դրսում։ 「Կոչական բառի վերջին ձայնավորի վրա դնում ենք շեշտ(՛), իսկ կոչականից հետո՝ ստորակետ(,):」

2. Միջադաս՝ Փակիր դուռը, Արա՛մ, ավելորդ աղմուկ կա դրսում։ 「Կոչական բառից առաջ դրվում է ստորակետ, կոչական բառի վերջին ձայնավորի վրա դնում դնում ենք շեշտ, կոչականից հետո կրկին դնում ենք ստորակետ։

3. Վերջադաս կամ հետադաս՝ Փակիր դուռը, Արա՛մ։ 「Մինչև կոչական բառը դնում ենք ստորակետ, իսկ կոչականի վրա՝ կրկին շեշտ։

«Կոչականի դերը նախադասության մեջ, կետադրություն, տեսակները, նաև թերի նախադասությունների մասին» հավելվածը ներկայացրել է ք.Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջն. հոսքային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ։

22.03.2019թ.