«Սակավամիզություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սակավամիզություն''' Օրվա ընթացքում արտադրվող մեզի քանակության պակասելը 500 մլ-ից (բնակ...»:
(Տարբերություն չկա)

08:52, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Սակավամիզություն Օրվա ընթացքում արտադրվող մեզի քանակության պակասելը 500 մլ-ից (բնականոնը՝ 1500—500 մլ)։ Առաջանում է նեֆրոնի պատիճում (տես Երիկամներ) քամվող նախնական մեզի քանակի պակասելուց կամ ետ ներծծվող քանակի ավելացումից՝ երիկամների հիվանդությունների (սուր և քրոնիկական կծիկաերիկամաբորբ, ավազանաերիկամաբորբ) հետևանքով։ Լինում է նաև օրգանիզմի ջրազրկման ժամանակ (ջրային քաղց, առատ քրտնարտադրություն, փսխում, լուծ, այրվածք, արյան կորուստ), ինչպես նաև ալդոստերոնի և հակամիզամուղ հորմոնի գերարտադրության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։