«Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր (1963)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 5. Տող 5.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Պայմանագիր]]
[[Կատեգորիա:Պայմանագրեր]]

08:45, 21 Մայիսի 2014-ի տարբերակ

Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր ,1963 մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ, միջազգային պայմանագիր, կնքվել է Մոսկվայում (հայտնի է նաև որպես Մոսկովյան պայմանագիր), օգոստոսի 5-ին՝ ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից և ուժի մեջ մտել 1963-ի հոկտեմբերի 10-ին։

Պայմանագրին միացել է ավելի քան 120 (1981-ի տվյալներով) պետություն։ Ըստ պայմանագրի, որ բաղկացած է ներածականից և վեց հոդվածներից, մասնակիցները պարտավորվում են արգելել, կանխել ու չիրականացնել միջուկային զենքի կամ որևէ միջուկային պայթեցում իրենց իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող միջավայրում։ Արգելվում է միջուկային զենքի փորձարկումը մթնոլորտում, նաև տիեզերական տարածության մեջ, ջրի տակ (տերիտորիալ ջրերում կամ բաց ծովում), ինչպես և որևէ այլ միջավայրում, եթե այդպիսի պայթեցումներն առաջ են բերում ռադիոակտիվ նստվածքներ ուրիշ պետությունների տարածքներում։ Պայմանագիրն անժամկետ է նախատեսում է նաև յուրաքանչյուր մասնակցի իրավունքը դուրս գալու նրանից, եթե սահմանված բացառիկ հանգամանքները վտանգիտակ են դնում իր երկրի գերագույն շահերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։