«Երկբևեռ աֆեկտիվ խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ''', ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվո...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։ (37) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ''', ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով:Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը: Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան(առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները):Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, [[դաշտան]]ի հետ) և տարվա եղանակը([[գարուն]], [[աշուն]]): Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո: Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ: Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև:Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ,իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները: Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի: Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ:Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ(էյֆորիա),արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով:Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում,մտքերի թռիչք):Արտահայտում է անձի գերագնահատման,մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով,միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա):Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ: Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ: Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով: Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին:Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների: Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված: Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես [[Կատատոնիա]]): [[Դեպրեսիա]]ն կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա): Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և [[ինքնասպանություն]]: Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին: Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն): Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր:Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են,արտահայտվելով չարության մանիայի,մանիակալ ստուպորի,գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով:Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան:
'''Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ''', ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան(առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, [[դաշտան]]ի հետ) և տարվա եղանակը([[գարուն]], [[աշուն]])։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ,իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ(էյֆորիա),արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում,մտքերի թռիչք)։Արտահայտում է անձի գերագնահատման,մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով,միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես [[Կատատոնիա]])։ [[Դեպրեսիա]]ն կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և [[ինքնասպանություն]]։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։ Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են,արտահայտվելով չարության մանիայի,մանիակալ ստուպորի,գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։


== Բուժումը ==
== Բուժումը ==
Հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ): Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից:Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել աիգերցինի (նոգինան) հետ:Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը: Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը:
Հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ)։ Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից։Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել աիգերցինի (նոգինան) հետ։Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը։ Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը։
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

10:21, 8 Մայիսի 2014-ի տարբերակ

Մանիկալ-դեպրեսիվ պսիխոզ, ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով։Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է.Կրեպելինը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան(առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները)։Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, դաշտանի հետ) և տարվա եղանակը(գարուն, աշուն)։ Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո։ Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ։ Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև։Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ,իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները։ Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի։ Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ։Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ(էյֆորիա),արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով։Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով։ Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ։ Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում,մտքերի թռիչք)։Արտահայտում է անձի գերագնահատման,մեծամոլական մտքեր։ Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով,միմիկայի շարժումներով։ Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են։ Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա)։Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ։ Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ։ Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով։ Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին։Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների։ Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված։ Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես ԿատատոնիաԴեպրեսիան կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա)։ Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և ինքնասպանություն։ Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին։ Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա-վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ և այլն)։ Գոյություն ունեն նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի խառը և ատիպիկ ձևեր։Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են,արտահայտվելով չարության մանիայի,մանիակալ ստուպորի,գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով։Ատիպիկ ձևերից է ցիկչոթիմիան։

Բուժումը

Հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ)։ Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից։Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել աիգերցինի (նոգինան) հետ։Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը։ Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։