«Հիդրիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Հիդրիդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 13. Տող 13.
Կովալենտ Հիդրոիդներ առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչպես նաև [[բոր]]ը: Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ CH<sub>4</sub> սիլան՝ SiH<sub>4</sub>) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով Հիդրոիդներ, որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլաններ՝ SinH<sub>2</sub>n+2: Բորի պարզագույն Հիդրոիդներ՝ BH<sub>3</sub>, գոյություն չունի, բորաջրածիններն ունեն բարդ կառուցվածք: Կովալենտ Հիդրոիդներ ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղների ալյումինհիդրիդներով, բորհիդրիդներով վերականգնելիս և այլ եղանակներով: Հիդրոիդների ջերմային քայքայումն օգտագործում են առանձնապես մաքուր [[տար]]րեր ստանալու համար:

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հիդրիդներ]]

02:44, 25 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հիդրոիդներ , քիմիական տարրերի ջրածնական միացություններ, որոնցում ջրածինը ունի բացասական օքսիդացման աստիճան: Ըստ քիմիական կապի բնույթի, տարբերում են՝

Իոնական (աղանման) Հիդրոիդներ

Իոնական (աղանման) Հիդրոիդներ առաջացնում են ալկալիական և հողալկալիական մետաղները: Սպիտակ բյուրեղային, սովորական պայմաններում կայուն նյութեր են: Տաքացնելիս առանց հալվելու քայքայվում են մետաղի և ջրածնի (բացի LiH-ից, հալվում է 680°C-ում): Ջրի հետ փոխազդելիս անջատում են ջրածին: Ստացվում են 200 —600°C-ում մետաղները ջրածնի հետ փոխազդելով: Իոնական կառուցվածք ունեն նաև կրկնակի Հիդրոիդները, օրինակ բորհիդրիդները՝ MeBH4, և ալյումինհիդրիդները՝ MeAlH4: Իոնական Հիդրոիները վերականգնիչներ են, օգտագործվում են օրգանական սինթեզում:

Մետաղական (մետաղակերպ) Հիդրոիդներ

Մետաղական (մետաղակերպ) են անցումային մետաղների Հիդրոիդները: Ըստ քիմիական կապի բնույթի, դրանք նման են մետաղներին , մեծ մասամբ, ունեն փոփոխական բաղադրություն: Մետաղական Հիդրոիդները գորշ կամ սև, փխրուն պինդ նյութեր են, ստացվում են բարձր ջերմաստիճաններում մանրացրած մետաղի վրա ջրածին ազդելով: VI, VII և VIII խմբերի մետաղները (բացի պալադիումից) ջրածին կլանելիս չեն առաջացնում քիմիական որոշակի միացություններ: I ն II խմբերի ան¬ ցումային, ինչպես նան III խմբի (Al-ի ենթախմբի) մետաղները ջրածնի հետ փոխազդելիս Հիդրոիդներ չեն առաջացնում: Դրանց Հիդրոիդները ստացվում են, օրինակ, այդ մետաղների միացությունները եթերի միջավայրում լիթիումալյումինի հիդրիդով՝ LiAlH4 վերականգնելիս: Տաքացնելիս հեշտությամբ քայքայվում են համապատասխան մետաղի և ջրածնի: Անցումային մետաղների Հիդրոիդները կատալիզատորներ են քիմիական տարբեր ռեակցիաների համար: Այդ մետաղների Հիդրոիդներ առաջացնելու հատկությունը օգտագործում են բարձրավակուումային տեխնիկայում՝ ջրածին կապելու համար:

Կովալենտ Հիդրոիդներ

Կովալենտ Հիդրոիդներ առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչպես նաև բորը: Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ CH4 սիլան՝ SiH4) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով Հիդրոիդներ, որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլաններ՝ SinH2n+2: Բորի պարզագույն Հիդրոիդներ՝ BH3, գոյություն չունի, բորաջրածիններն ունեն բարդ կառուցվածք: Կովալենտ Հիդրոիդներ ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղների ալյումինհիդրիդներով, բորհիդրիդներով վերականգնելիս և այլ եղանակներով: Հիդրոիդների ջերմային քայքայումն օգտագործում են առանձնապես մաքուր տարրեր ստանալու համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։