«Համադասություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Համադասություն''', քերականորեն իրար համազոր բաղադրիչների հարաբերությունը շար...»: |
ավելացվեց Կատեգորիա:Հայոց լեզու ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 4. | Տող 4. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Կատեգորիա:Հայոց լեզու]] |
12:17, 19 Ապրիլի 2014-ի տարբերակ
Համադասություն, քերականորեն իրար համազոր բաղադրիչների հարաբերությունը շարահյուսական կառույցներում՝ պարզ, բարդ և այլ նախադասություններում: Համադասությունը, որպես շարահյուսական հարաբերության տեսակ, արտահայտվում է համադասական շաղկապներով ու շարահարությամբ: Պարզ նախադասության մեջ համադասության արտահայտություն է, երբ բազմակի անդամները քերականական նույն կապի մեջ են գտնվում նախադասության միևնույն անդամի հետ: Բարդ նախադասության մեջ համադասությունը քերականական ինքնուրույն կարգ է և ունի տարբեր դրսևորումներ՝ միավորական (երբ ու այլ շաղկապներով), ներհակական (բայց և այլ շաղկապներով), տրոհական (կամ և այլ շաղկապներով), հավելական (նաև և այլ շաղկապներով):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |