«Պտղոմեոս II Եղբայրասեր»–ի խմբագրումների տարբերություն
Տող 11. | Տող 11. | ||
Արսինոեյից բաժանվելուց հետո ամուսնացել է իր հարազատ քույր Արսինոե II-ի հետ, ումից երեխաներ չի ունեցել:<ref>{{cite web|url=http://www.ancientegyptonline.co.uk/PtolemyII.html|title=Pharaohs of Ancient Egypt|publisher=Ancient Egypt Online|accessdate=May 22, 2013}}</ref> |
Արսինոեյից բաժանվելուց հետո ամուսնացել է իր հարազատ քույր Արսինոե II-ի հետ, ումից երեխաներ չի ունեցել:<ref>{{cite web|url=http://www.ancientegyptonline.co.uk/PtolemyII.html|title=Pharaohs of Ancient Egypt|publisher=Ancient Egypt Online|accessdate=May 22, 2013}}</ref> |
||
== Գիտությունների եւ արվեստի հովանավորումը == |
== Գիտությունների եւ արվեստի հովանավորումը == |
||
Պտղոմեոս II-ի կառավարման տարիների հետ է կապված Ալեքսանդրիայի մուսեյոնի զարգացումը եւ [[Ալեքսանդրիայի գրադարան|գրադարանի]] հիմնադրումը, որոնց համար նա հատկացնում էր հսկայական գումարներ: Անձամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրադարանի գրքային ֆոնդի վրա, Պտղոմեոս II-ը իր թագավորության սկզբում եղած 200 հազար գրքերի քանակը հասցրեց կես միլիոնի: Իր հետ ազգակցական կապեր ունեցող թագավորներին նա անձամբ էր նամակներ գրում, որպեսզի նրանք ուղարկեն իրենց ունեցած պատմաբանների, բանաստեղծների, բժիշկների ստեղծագործությունները: Նրա հանձնարարությամբ կազմվեց նշանավոր «[[ |
Պտղոմեոս II-ի կառավարման տարիների հետ է կապված Ալեքսանդրիայի մուսեյոնի զարգացումը եւ [[Ալեքսանդրիայի գրադարան|գրադարանի]] հիմնադրումը, որոնց համար նա հատկացնում էր հսկայական գումարներ: Անձամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրադարանի գրքային ֆոնդի վրա, Պտղոմեոս II-ը իր թագավորության սկզբում եղած 200 հազար գրքերի քանակը հասցրեց կես միլիոնի: Իր հետ ազգակցական կապեր ունեցող թագավորներին նա անձամբ էր նամակներ գրում, որպեսզի նրանք ուղարկեն իրենց ունեցած պատմաբանների, բանաստեղծների, բժիշկների ստեղծագործությունները: Նրա հանձնարարությամբ կազմվեց նշանավոր «[[Կալիմաքոս]]ի աղյուսակը»` գրադարանում պահվող գրքերի ցանկը: |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
11:34, 22 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
Պտղոմեոս II Եղբայրասեր (հունարեն` Πτολεμαῖος Φιλάδελφος Պտոլեմայոս Փիլադելփոս, մ.թ.ա.309-246), հելլենիստական Եգիպտոսի արքա մ.թ.ա. 283-246թթ., Պտղոմեոս I Սոտերի որդին: Հռչակվել էր որպես գիտությունների և արվեստների սիրող և հովանավորող: Նրա օրոք է հիմնադրվել Ալեքսանդրիայի գրադարանը: Հիշատակվում է հայ պատմիչների երկերում: Մովսես Խորենացին նրա մասին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»[1]:
Ծագումը
Պտղոմեոս II-ի հայրը եղել է Պտղոմեոսների հարստության հիմնադիր Պտղոմեոս I Սոտերը, մայրը` Բերենիկեն: Նա հոր կրտսեր որդին էր եւ ունեցել է երկու կիսահարազատ եղբայր` Պտղոմեոս Կարավնոս եւ Մելեագրոս անուններով, վերջինս եղել է Մակեդոնիայի արքա: Նրանք երկուսով սպանվել են մ.թ.ա. 3-րդ դարում գալլերի Բալկաններ ներխուժելու ժամանակ:
Պտղոմեոսն սկզբում ամուսնացած է եղել Թրակիայի թագավոր Լիսիմաքոսի դուստր Արսինոեի հետ, ով նրա օրինական երեք երեխաների մայրն էր:
Նրանք էին`
- Պտղոմեոս III Էվերգետես
- Լիսիմաքոս
- Բերենիկե Փերնոփերոս, ով ամուսնացավ Ասորիքի սելեւկանների թագավոր Անտիոքոս II Թեոսի հետ:
Արսինոեյից բաժանվելուց հետո ամուսնացել է իր հարազատ քույր Արսինոե II-ի հետ, ումից երեխաներ չի ունեցել:[2]
Գիտությունների եւ արվեստի հովանավորումը
Պտղոմեոս II-ի կառավարման տարիների հետ է կապված Ալեքսանդրիայի մուսեյոնի զարգացումը եւ գրադարանի հիմնադրումը, որոնց համար նա հատկացնում էր հսկայական գումարներ: Անձամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով գրադարանի գրքային ֆոնդի վրա, Պտղոմեոս II-ը իր թագավորության սկզբում եղած 200 հազար գրքերի քանակը հասցրեց կես միլիոնի: Իր հետ ազգակցական կապեր ունեցող թագավորներին նա անձամբ էր նամակներ գրում, որպեսզի նրանք ուղարկեն իրենց ունեցած պատմաբանների, բանաստեղծների, բժիշկների ստեղծագործությունները: Նրա հանձնարարությամբ կազմվեց նշանավոր «Կալիմաքոսի աղյուսակը»` գրադարանում պահվող գրքերի ցանկը:
Ծանոթագրություններ
- ↑ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, I, Բ
- ↑ «Pharaohs of Ancient Egypt». Ancient Egypt Online. Վերցված է May 22, 2013-ին.