«Հովսեփ Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 17. Տող 17.
| պաշտոն =
| պաշտոն =
| մարտեր = [[Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)|Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ]]
| մարտեր = [[Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)|Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ]]
*[[Հարձակում Մարդակերտում]]
| պարգևներ = Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ
| պարգևներ = Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ
| զավակներ = 2 որդի
| զավակներ = 2 որդի

20:10, 17 Նոյեմբերի 2023-ի տարբերակ

Հովսեփ Գեղամի Կիրակոսյան
օգոստոսի 23, 1988 - ապրիլի 2, 2016 (27 տարեկան)
ԾննդավայրԱպագա, Հայաստան
Մահվան վայրՄատաղիս, ԼՂՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակՀայաստանի զինված ուժեր
Ծառայության տարիներ2006 - 2016
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան ՀՀ ԶՈՒ կապիտան
Մարտեր/
պատերազմներ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ

Հովսեփ Գեղամի Կիրակոսյան (օգոստոսի 23, 1988, Ապագա - ապրիլի 2, 2016, Մատաղիս), ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի (ԻՍՎ) հրամանատար, կապիտան[1]։ 

Զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորականների կյանքը։

Կենսագրություն

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղում։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր, նաև երկու անչափահաս որդի։ Իր պապերն Արևմտյան Հայաստանի Սասուն քաղաքից էին։

Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006 թ.-ից, Էջմիածնի ԶԿ։ Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս։ Միշտ ցանկացել է դառնալ զինվորական։ Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով[2]։

Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր։ Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 թ-ից 2010 թվականներին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ[3]։

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ։ Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից։ Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին։ «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող։ 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ։ Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»։ Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել։ Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»[4]

Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել։

«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր։ Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ։ Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի[5]։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ։ Դուք կռվե՛ք»։ 

Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 4-ին Ապագա գյուղի մշակույթի տանը, հուղարկավորությունը՝ ապրիլի 5-ին[6]։

Պարգևներ

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը վեց ամսից մայորի կոչում պիտի ստանար։

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով[7]։

Ծանոթագրություններ

  1. https://mediamax.am/am/news/karabakh/17556/
  2. http://hayrenaser.org/?p=1863&lang=hy
  3. http://armtimes.com/hy/article/84568
  4. https://mediamax.am/am/news/special-report/17890/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին. Վերցված է 2016-11-02-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. https://www.a1plus.am/1445487.html
  7. https://www.youtube.com/watch?v=Y2GAnhjR-Ok