Երանուհի
Արտաքին տեսք
Երանուհի Երանուհի | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն և անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | երջանիկ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Երան, Երանիկ |
Կապված հոդվածներ | «Երանուհի» սկսվող էջեր |
Երանուհի, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն երանի՝ «երջանիկ» բառից՝ իգական -ուհի մասնիկով։ Այս անվանը համապատասխանում է Երանյակ անձնանունը։ Գործածվում է 15-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Երան, Երանիկ[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երանուհի, քույր Տալիթայի և մորաքույր Վարդան գրակապի, ով Արճեշում 1450 թվականին Հովհաննես քահանային գրել տվեց մի Ավետարան[2]։
- Երանուհի, հիշատակված է Թեոդոսիայի ավերակ մի եկեղեցու խաչքարի վրա 1472 թվականին[3]։
- Երանուհի, կին Ներսես քահանայի Բաբերդցոյ, ով 1489 թվականին Մովսես աբեղային գրել տվեց մի Հայսմավուրք[4]։
- Երանուհի անունը հիշատակված է նաև 1548[5], 1560[6] թվականներին։ Կրճատ ձևն է Երան, որը հիշատակված է 1633 թվականին[7]