Արեգ Սիմոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1961) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1988) |
Ծնողներ | հայր՝ Միքայել Սիմոնով |
Արեգ Միքայելի Սիմոնյան (հոկտեմբերի 27, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1988):
Միքայել Զաքարի Սիմոնովի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգ Սիմոնյանը ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1980-1989 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ բաղադրյալ նյութերի կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյի փոխտնօրեն, 1989 թվականից՝ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1]։
Աշխատանքները վերաբերում են մետաղների, բաղադրյալ նյութերի սողքի տեսությանը, կառուցվածքներում դրանց կիրառմանը։ Մշակել է միաբյուրեղային կառուցվածքների բյուրեղային առանցքների լավարկային ուղղվածության ընտրության մեթոդ[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ (2000)[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некоторые вопросы ползучести, Е., 1999.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|