Սպանված խաղաղ բնակիչների հուշարձան (Կոնստանտինովսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սպանված խաղաղ բնակիչների հուշարձան
Գտնվում էՌուսաստան Կոնստանտինովսկ
Կառուցվել է1960-ական թթ.
Ներկա վիճակըԿանգուն

Սպանված խաղաղ բնակիչների հուշարձան (ռուս.՝ Памятник расстрелянным мирным жителям), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքի Ֆրունզեի փողոցում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 60-ական թվականներին Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքի հյուսիսային ծայրամասում կանգնեցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կոնստանտինովսկ ավանի օկուպացիայի ժամանակ սպանված քաղաքացիական անձանց հուշարձանը:

Գնդակահարման դատապարտված մարդկանց մեծամասնությունը տեղացիներ էին: Դրանք երեխաների հետ հրեա փախստականներ էին: 1942 թվականի ամռանը գյուղում փորվել են մի քանի զիգզագաձև խրամատներ: Խրամատներից մեկի առջև տեղացի բնակիչներին կանգնեցրել են դեմքով դեպի խրամատը: Կրակոցից վայրկյաններ առաջ բնակիչներից մեկը՝ Ալեքսանդր Վորոբյովը բղավոցով դիմել է գերմանացիներին. «Սրիիկանե՛ր, երեխաներին գթացեք»: Ավտոմատների կրակահերթը խլացրել է մարդկանց աղաղակները:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանված խաղաղ բնակիչների հուշարձանը բարդ կոմպոզիցիա է: Ցածր սպիտակ պատվանդանի վրա հուշարձանի մետաղից ձուլված սև ստելան է, որի վրա դորիական օրդերի սյունի հատվածքի ոսկեզօծ գագաթն է, սյունի վրա՝ սև պատվանդանին տեղադրված է կլոր սպիտակ վահան, պատվանդանի վրա տեղադրված է խաչ, սև գերան և ոսկեզօծ ուղղահայաց սյուն, խաչին՝ մուգ գույնի ծաղկեպսակ է՝ մուրճ և մանգաղով: Ստելայի գագաթին հինգաստղանի ոսկե աստղն է:

Ամբողջ հուշահամալիրի բարձրությունը մինչև ոսկեզօծ աստղ՝ կազմում է 180 սմ: Հուշարձանի հիմնական ստելայի վրա ամրացված է բրոնզե հուշատախտակ, որի վրա մակագրված է. «Թաղված են 13 տղամարդ, 14 կին և 18 երեխա»:

Ժամանակին հայտնաբերվել էր վեց մարդու անուն, որոնք գրված են ստելայի վրա՝ Ի. Ֆ. Վասիլկովսկի, ռայկոմի կուսակցական հրահանգիչ Ալեքսանդր Իվանովիչ Վորոբյով, Գ. Ի. Ժիլենկով, Վ. Գ. Դավիդով, Ա. Ի. Սավկինա, Ա. Ա. Իսաև, Մ. Ի. Օսիպովա:

Հուշարձանի դիմաց կա 100x100 սմ չափերի շիրմաքար, 50x100 սմ չափերի երկու փոքր տապանաքարեր, ծաղկի թումբ: Հուշարձանը ստեղծվել է Վոլգոգրադում: Այն շրջապատված է մետաղական ցանկապատով:

Հուշարձանը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղադրվել է սպանված Իվան Ֆ. Վասիլկովի որդու` Դմիտրի Իվանովիչ Վասիլկովի կողմից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крюков В. Память.//Донские огни.-2005.-5 февраля.(Памятник по ул. Фрунзе).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]