Սպանություններ Նոր Շոտլանդիայում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանություններ Նոր Շոտլանդիայում
Տեսակզանգվածային կրակոցներ, զանգվածային սպանություն և spree killing?
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[1]
Գրոհի վայրՆոր Շոտլանդիա[1]
ՏեղադրանքՆոր Շոտլանդիա
Տարեթիվապրիլի 18, 2020[1]-ապրիլի 19, 2020[1] ապրիլ 2020
Զենքlong gun? և handgun?
Զոհվածներ23 մարդ[2]
Վիրավորներ2[3]
Ահաբեկիչների քանակ1[1]

Սպանություններ Նոր Շոտլանդիայում, 2020 թվականի ապրիլի 18-ին և 19-ին Գաբրիել Ուորթմանի կողմից կատարված հանցագործությունը, որը սպանել է առնվազն 22 մարդու և հրկիզել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի առնվազն հինգ շենք, նախքան ոստիկանության կողմից սպանվելը, նրա ավտոմեքենան հետապնդելուց հետո[4]։

Հանցագործությունն ամենամահաբեր հարձակումն է եղել Կանադայի պատմության մեջ հրազենի կիրառմամբ, որը զոհերի թվով գերազանցել է 1989 թվականի Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցում զանգվածային սպանությանը, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ հրաձիգը[5]։ Ոստիկանությունը պնդում է, որ հանցագործության դրդապատճառը դեռ պարզ չէ[6][7]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ժամանակով ժամը 23:00-ին (UTC-3) Կանադայի Թագավորական ձիասպորտի ոստիկանության աշխատակիցներն արձագանքել են 911 ծառայության բազմաթիվ զանգերին՝ կապված Պորտապիկ համայնքում հրաձգության հետ, որը գտնվում է հալիֆաքսից 130 կմ հյուսիս[8][9][10]։ Այդ ժամանակ Պորտապիկ Բիչ-Ռոուդում գտնվող երեք տները գնդակոծության տակ էին, և առնվազն հինգ զոհ է հայտնաբերվել նրանց կողքին։ Հաղորդվում է, որ բոլոր զոհվածները սպանվել են, երբ փորձել են փրկվել կրակից։ Դեպքի վայր ժամանած սպան ռադիոյով հայտնել է, որ ոստիկանությունը դեռևս զինված կասկածյալին չի գտել, և որ դա շատ վատ է, թե ինչ է կատարվում այստեղ»[11][12]։

Ժամը 23:32-ին Կանադայի Թագավորական ոստիկանությունը թվիթ է տեղադրել՝ խնդրելով այդ շրջանի բնակիչներին մնալ տանը փակ պահելով դռները, բայց ոչ մի հաղորդագրություն չի արվել Արտակարգ ծանուցման նահանգային համակարգի միջոցով։ Հետաքննությունն ընթացել է միանգամից, և ապրիլի 19-ի առավոտյան ոստիկանությունը հայտարարել է, որ գործ ունի ակտիվ հրաձիգի հետ[13].

Ապրիլի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում 911 հեռախոսով զանգահարողը հայտնել է պայթյունի և հրաձգության մասին Ուենտուորտում գտնվող Հանթեր-Ռոուդ տանը, Պորտապիկից մոտ 37 կմ դեպի հյուսիս։ Երկու վարձակալներն ու հարևանը, որոնք գնացել էին օգնություն ցույց տալու, սպանվել են։ Այնուհետև ևս մեկ զոհ է հայտաբերվել սպանված Ուենթուորթ-Վելլի համայնքում՝ դեպի հարավ ճանապարհին, Պորտապիկ զբոսնելիս։

ԿԹՈ-ն որպես կասկածյալ ճանաչել է 51-ամյա Ուորթմանին առավոտյան ժամը 8:54-ին և զգուշացրել, որ նա հագնված է եղել որպես ԿԹՈ-ի սպա և վարել է ոստիկանական մեքենայի կրկնօրինակը[14][15][16][17]։ 10:04-ի և 11:04-ի միջև կասկածյալը նկատվել է Գլենհոլմ, Դեբերտ և Բրուքֆիլդ բնակավայրերի շրջակայքում, ինչը ցույց է տալիս, որ նա եղել է 102-րդ մայրուղու հարավ՝ Հալիֆաքսի ուղղությամբ։ Իրավապահ մարմինների աղբյուրը CNN-ին հայտնել է, որ այդ ժամանակ Ուորթմանը սկսել է անկանոն կանգնեցնել վարորդներին և սպանել նրանց[18]։

11:24-ից քիչ առաջ Ուորտմանը հանդիպեց ՔԹՈ-ի կոնստեբլեմ Հայդի Սթիվենսոնին (Heidi Stevenson) Շուբենակադի համայնքի թիվ 2 մայրուղու վրա։ Վկաները հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է Ուորթմենը փախել Սթիվենսոնի մոտ և լսել է փոխհրաձգություն, որի հետևանքով Սթիվենսոնը սպանվել է, և վիրավորվել է ևս մեկ սպա։ Դեպքի վայրում նկատվել են այրվող երկու մեքենաներ, այդ թվում, հնարավոր է, Ուորտմանի ավտոմեքենան[19]։ Դրանից հետո հրաձիգը շարունակել է ճանապարհը դեպի հարավ՝ իր զոհերից մեկից գողացված Chevrolet Tracker արծաթագույն արտաճանապարհով, և հաջորդ անգամ նրան տեսել են Միլֆորդում[20]։

Ի վերջո, առավոտյան ժամը 11:40-ին, ավելի քան 12 ժամ անց, երբ ոստիկանությունը պատասխանեց հրազենից կրակոցների առաջին բողոքին, Ուորթմանը սպանվեց ոստիկանության կողմից Էնֆիլդի Irving Big Stop բենզալցակայանում, Պորտապիկից 92 կիլոմետր դեպի հարավ և Գալիֆաքսից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.theguardian.com/world/2020/apr/19/portapique-shooting-nova-scotia-rcmp-canada
  2. https://www.ledevoir.com/politique/canada/577432/tuerie-en-nouvelle-ecosse-pourquoi-le-systeme-d-alerte-provincial-n-a-pas-ete-utilise
  3. https://ici.radio-canada.ca/nouvelle/1695306/tireur-nouvelle-ecosse-portapique-tuerie-cavale-gabriel-wortman
  4. «Teacher, family of 3 and RCMP officer among victims of N.S. shooting rampage»։ CBC News։ 2020-04-19։ Վերցված է 2020-04-20 
  5. Gillies Rob (2020-04-19)։ «16 killed in shooting rampage, deadliest in Canadian history»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-19-ին։ Վերցված է 2020-04-19 
  6. Diaz Johnny, Bilefsky Dan (2020-04-19)։ «Nova Scotia Shooting Kills at Least 16, Police Say»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-19-ին։ Վերցված է 2020-04-19 
  7. Blatchford Andy (2020-04-19)։ «Gunman kills at least 16, including officer, in Nova Scotia»։ Politico։ Վերցված է 2020-04-20 
  8. «Nova Scotia mass killings: What we know and what we don't know»։ CBC News։ 2020-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-20-ին։ Վերցված է 2020-04-19 
  9. «Timeline: How an active-shooter situation unfolded in Nova Scotia»։ CBC News։ 2020-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-20-ին։ Վերցված է 2020-04-19 
  10. Madani Doha, Stelloh Tim (2020-04-19)։ «16 dead, including officer, in shooting, Canadian authorities say»։ NBC News։ Վերցված է 2020-04-19 
  11. Tasker John Paul (2020-04-20)։ «'Those scars will never heal': piecing together a gunman's murderous rampage in Nova Scotia»։ CBC News։ Վերցված է 2020-04-21 
  12. Deliso Meredith (2020-04-19)։ «16 dead, including police officer, in deadliest shooting in Canadian history»։ ABC News։ Վերցված է 2020-04-19 
  13. «Nova Scotia shooting: Gabriel Wortman kills 16 including police officer in Canada's deadliest shooting attack»։ MassLive։ 2020-04-19։ Վերցված է 2020-04-19 
  14. Jerrett Andrea (2020-04-19)։ «At least 18 people killed in N.S. shooting; deadliest such attack in Canada: police»։ CTV News։ Վերցված է 2020-04-19 
  15. Shah Maryam (2020-04-19)։ «Timeline: What we know about the Nova Scotia shooting spree»։ Global News։ Վերցված է 2020-04-19 
  16. Brooklyn Neustaeter / Melissa Lopez-Martinez (2020-04-19)։ «A timeline of the deadly shooting incident in Nova Scotia»։ CTV News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-20-ին։ Վերցված է 2020-04-19 
  17. «RCMP officer among the dead after Nova Scotia gunman's rampage»։ CBC News։ 2020-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-19-ին։ Վերցված է 2020-04-19 
  18. Eliott C. McLaughlin, Paula Newton (2020-04-21)։ «Gunman evaded police for nearly 12 hours and killed at least 18 in one of Canada's deadliest mass shootings» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-23-ին։ Վերցված է 2020-04-24 
  19. «Death toll from Nova Scotia gunman's rampage climbs to 19»։ CBC News։ 2020-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-21-ին։ Վերցված է 2020-04-20 
  20. «Canada shooting: Gunman kills at least 18 in Nova Scotia»։ BBC News։ 2020-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-19-ին։ Վերցված է 2020-04-19 
  21. Collins Sean (2020-04-19)։ «What we know about a mass shooting in Nova Scotia, Canada»։ Vox։ Վերցված է 2020-04-19