Սոֆյա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա
Բնօրինակ անունSophia
ԵրկիրՀունաստան Հունաստան, Ճապոնիա Ճապոնիա
Ժանրերերաժշտական դետ-մետալ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, թարգմանիչ, մոդել
Գործիքներկիթառ, DJ, ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլPony Canyon (Ճապոնիա), Coroner Records (Եվրոպա)

Սոֆյա (հունարեն՝ Σοφία), ճապոնացի երգչուհի հունական ծագմամբ, ամենից հայտնի մասնակցությունը ճապոնական մելո-դետ Blood Stain Child խմբում է եղել։ Բացի երաժշտական կարիերան, Սոֆիան պրոֆեսիոնալ թարգմանչուհի է և մոդել։ Նրա մտերիմ ընկերը հայտնի հույն ռոք-կիթառահար Gus G (Firewind, Ozzy Osbourne).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև խումբը (մինչև 2010 թվականը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյան ծնվել է Հունաստանում, ունի ռուսական արմատներ՝

Իմ տատիկը խոսում է ռուսերեն, այն նրա մայրենի լեզուն է։ Պապիկիս հետ այնտեղ ապրել է երկար-երկար տարիներ, այնտեղ ծնվել է իմ մայրիկը։ Պապիկս դասավանդել է երաժշտություն և երգչախմբում դիրիժոր է եղել։ Ես դեռ չեմ խոսում ռուսերեն, բայց գիտեմ մի քանի բառ և լավ հասկանում եմ ռուսական խոհանոցից, որովհետև տատիկս մինչ օրս պատրաստում է ռուսական կերակուրներ։ Ես նույնիսկ ինչ-որ բան սովորել եմ նրանից[1]։

Պրակտիկայի սկզբում չի լսել ռոք երաժշտություն, իրեն դրսևորել է սինտի-փոփի և EBM ժանրերում։ 90-ականների կեսերին նա հիացած էր ալտերնատիվ ռոքով և սկսել է գնալ մետալ խմբերի համերգների Եվրոպայում[1][2]։

Նրա առաջին ծանոթությունը visual keiի հետ կայացել է, երբ Սոֆիան կալաոգում ուսումնասիրում էր ESP ընկերությունը Գաս Ջիի հետ։ Նրանք տեսան հայտնի ճապոնացի կիթառահար Մանայի լուսանկարը և ի սկզբանե ասացին, որ նա «գոթական հագուստով գեղեցիկ աղջիկ է»։ Սոֆիան որոշեց իմանալ ավելին այդ ժանրի մասին մինչ visual kei-ի ֆորումին մասնակցելը, որտեղ պետք է լինեին ավելի քան 30 ակտիվ երաժիշտներ ամբողջ աշխարհից։ 2010 թվականին Սոֆիան իմանում է, որ մելո-դետ Blood Stain Child խմբում անհրաժեշտ է վոկալիստ և նա տեղափոխվում է Ճապոնիա։ Այնտեղ Ռյուի հետ է հանդիպում, նրան տալիս է իր դեմո ձայնագրությունը, որտեղ կիթառ է նվագում։ Քանի որ ձայնագրությունը երկար էր և վատ որակով, Ռյուն գնահատում է Սոֆիայի պոտենցիալը և հրավիրում է նրան երգելու իրենց հաջորդ ալբոմում[2]։ Մինչ այդ Սոֆիան արդեն հայտնի էր Ռյուին, Սոֆիան զբաղվել է ճապոնական համերգների կազմակերպմամբ Հունաստանում[1]։

Blood Stain Child (2010-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարին հայտարարվել էր, որ Սոֆիան կաշխատի «ATELIER PIERROT» նորաձևության ապրանքանիշի խանութում մարտի 20ից։ Նրանք, ովքեր գնել են ապրանք, որն արժե ավելի քան 5000 իեն, կարող են նկարվել Սոֆիայի հետ և ստանալ նրա ստորագրությունը։ Նույն ժամանակ, ով այցելում է խանութ այդ օրը, կարող է լսել դեռ չհրապարակված, նոր ալբոմի երգերից և ստանալ նվեր քաղցրավենիք[3][4]։

Ապրիլի վերջին հայտարարված առաջին խմբի ալբոմի անվանումը, որի ձայնագրություններին պետք է մասնակցեր Սոֆիան։ Նա ստացավ εpsilon անվանումը և նրա մուտքը պլանավորված էր 2011 թվականի հունիսի 16ին։ 2012 թվականին լքեց խումբը։

Season of Ghosts (2013-մինչ օրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերին սկսել է իր նոր պրոեկտը՝ Season of Ghosts[5]։ Պրոեկտի ընթացքում թողարկվել է մեկ ալբոմ՝ The Human Paradox։

Երաժշտական ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիան ճապոնական X Japan և Dir en grey ճապոնական խմբերի մեծ երկրպագուհի է։ Երկրպագում է նաև Լոլիտա (մոդա)ին, նա հետևում էր մոդային և մեծ տեղ տալիս իր կյանքում։ Անգամ Հունաստանում իր մազերի մի մասը ներկել էր կանաչ, իսկ մյուս մասը վարդագույն, և այդպես զբոսնում էր փողոցներում։ Երգչուհու խոսքերով նա հաճախ է շոկային տեսքեր ունենում, սակայն դրան ուշադրություն չի դարձնում[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 http://carlbegai.com/2011/03/06/visual-kei-inside-looking-out/
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. http://seasonofghosts.com/biography/