Սոֆյա Ժուկովա
Սոֆյա Ժուկովա ռուս.՝ Софья Ивановна Жукова | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1939 |
Ծննդավայր | Վաչսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2020 (81 տարեկան) |
Մահվան վայր | Խաբարովսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Սոֆյա Իվանի Ժուկովա (ռուս.՝ Софья Ивановна Жукова, մարտի 18, 1939, Վաչսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2020, Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս սերիական մարդասպան, որը 2005-2019 թվականների միջակայքում երեք մարդ է սպանել։ Իր վերջին ոճիրն իրագործելիս եղել է մոտավորապես 80 տարեկան և համարվում է ամենատարեց սերիական մարդասպանը Ռուսաստանի ու նախկին Խորհրդային Միության պատմության մեջ[1]։ Որոշ աղբյուրներում պնդումներ կան, որ Ժուկովան եղել է նաև մարդակեր և իր զոհերի որոշ մարմնամասեր օգտագործել է սննդի մեջ[2]։ Նա մահացել է Քովիդ-19-ից՝ նախքան իր դատ ու դատաստանի կայանալը[3]։ Մեղավոր է ճանաչվել հետմահու[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուկովան ծնվել է 1939 թվականին Նիժնի Նովգորոդի մարզի Վոսկրեսենսկի շրջանի Զվյագինո գյուղում։ Կրթություն չի ստացել, տառաճանաչ է դարձել և հազիվհազ կարդալ սովորել լիկբեզում՝ անգրագիտության վերացման դասընթացներում։ Եղել է շարքային աշխատավորուհի։ Տարիներ անց տեղափոխվել է Խաբարովսկ, բնակություն հաստատել քաղաքի արվարձաններից մեկում, ամուսնացել է, ունեցել երկու արու զավակ։ 2005 թվականին ամուսինը մահացել է, և կնոջ հոգեբանության մեջ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ժուկովան հաճախակի վիճել, բախումներ է ունեցել հարևանների հետ, սպառնացել է նրանց, բայց ոչ ոք նրա սպառնալիքները լուրջ չի ընդունել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Я вам руки и головы поотрубаю»». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Jeremy Culley (2021 թ․ հունվարի 6). «'Granny ripper', 81, who made 'snacks' from flesh of her victims dies of Covid». mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Обвиняемая в расчленениях российская пенсионерка заболела COVID-19 и умерла». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Юлия Михалёва (2021 թ․ հունվարի 20). «Виновна посмертно. Серийной убийце Софье Жуковой вынесен приговор». hab.aif.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
- ↑ Culley, Jeremy (2021 թ․ հունվարի 6). «'Granny ripper', 81, who made 'snacks' from the flesh of her victims dies of Covid». www.mirror.co.uk. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.