Սոֆյա Զակլիկովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Զակլիկովսկայա
Ծնվել էապրիլի 4, 1899(1899-04-04)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 1, 1975(1975-03-01) (75 տարեկանում)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Սոֆյա Լյուդվիգովնա Զակլիկովսկայա (ռուս.՝ Со́фья Лю́двиговна Заклико́вская, ապրիլի 4, 1899(1899-04-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1975(1975-03-01), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և կիրառական արվեստի ներկայացուցիչ[2], Լենինգրադի նկարիչների միության անդամ (1932):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Զակլիկովսկայան ծնվել է Սանկտ Պետերբուրգում: 1919-1921 թվականներին սովորել է Պսկովի ազատ արվեստի պետական արվեստանոցում: 1922 թվականին ընդունվել է Բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտ, պարապել է Միխայիլ Մատյուշինի և Պավել Ֆիլոնովի մոտ: 1926 թվականին ավարտել է ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը[3]: Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ, գծանկարչությամբ և կիրառական արվեստով: 1927-1932 թվականներին եղել է Պավել Ֆիլոնովի կողմից ղեկավարվող վերլուծական արվեստի վարպետների խմբի անդամ և ցուցորդ[4]: 1927 թվականին Պ. Ֆիլոնովի ղեկավարությամբ «Վերլուծական արվեստի վարպետների» (ՎԱՎ) կոլեկտիվի հետ միասին մասնակցել է Մամուլի տան ձևավորմանը: Մասնակցել է նաև ՎԱՎ-ի ցուցահանդեսներին:

1932-1933 թվականներին ՎԱՎ-ի հետ համատեղ մասնակցել է ֆիննական «Կալեվալա» էպոսի հրատարակության ձևավորման աշխատանքներին: Առաջին հրատարակության կազմաշապիկը եղել է կոլեկտիվ աշխատանքի արդյունք, որին մասնակցել են Տ. Գլեբովան, Ա. Պորետը, Ե. Բորցովան, Կ. Վահրամեևը, Ս. Զակլիկովսկայան, Պ. Զալցմանը, Ն. Իվանովան, Է. Լեսովը, Մ. Մակարովը, Ն. Սոբոլևան, Լ. Տագրինան, Մ. Ցիբասովը: Բացի այդ, Ս. Լ. Զակլիկովսկայայի կողմից 148-րդ էջում կատարվել է գրադրվագ, իսկ 192-193-րդ էջերում՝ նկարազարդումներ[5]:

1932 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ:

Զակլիկովսկայա Սոֆիա Լյուդվիգովնան մահացել է 1975 թվականի մարտի 1-ին, Լենինգրադում, կյանքի յոթանասունվեցերորդ տարում և թաղված է Սերաֆիմովսկոե գերեզմանոցում[1]:

Սոֆյա Զակլիկովսկայայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական ​​թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сербина А. Е. . Имя из истории города — художница С. Л. Закликовская. // В сб.: Невский архив: Историко-креведческий сборник. Вып. X / Сост. В.В.Антонов, А.В.Кобак. — СПб.: Лики России, 2012. ISBN 978-5-87417-424-8 — С. 249—260
  2. Государственный Русский музей. Живописи 20—30-х годов. — СПб., Художник РСФСР, 1991. — С. 30.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.24.
  4. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.111-112.
  5. Глебова Т. Н. О предстоящей выставке « Academia» (1976). // Павел Николаевич Филонов. Под редакцией Джона Э. Боулта, Николетты Мислер, Ирины Меньшовой. /Еxperiment/Эксперимент: Журнал русской культуры. № 11. LA (USA), 2005. С. 252-255.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глебова Т. Н. Воспоминания о Павле Николаевиче Филонове / Публ. Е. Ф. Ковтуна // Панорама искусств. Вып. 11. М., 1988. С. 108-127.
  • Глебова Т. Н. Воспоминания и размышления. Соображения и возражения. В// Павел Николаевич Филонов. Под редакцией Джона Э. Боулта, Николетты Мислер, Ирины Меньшовой. /Еxperiment/Эксперимент: Журнал русской культуры. № 11. LA (USA), 2005. С. по указ.
  • Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. С. по указ.
  • Живопись 20—30-х годов. СПб., Художник РСФСР, 1991. С.30.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.24.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.111-112.
  • Сербина А. Е. . Имя из истории города — художница С. Л. Закликовская. // В сб.: Невский архив: Историко-краеведческий сборник. Вып. X / Сост. В. В. Антонов, А. В. Кобак. — СПб.: Лики России, 2012. ISBN 978-5-87417-424-8 — С. 249—260