Սուֆրաժիստի թաշկինակ
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | |
---|---|---|
Վայր | Priest House |
Սուֆրաժիստի թաշկինակ (Suffragette Handkerchief), Ուեսթ Հոթլիի Քահանայապետի տանը (անգլ.՝ The Priest House) ցուցադրվող թաշկինակ։
Թաշկինակի վրա ասեղնագործված է վաթսունվեց ստորագրություն և երկու շարք անվան սկզբնատառեր։ Ստորագրությունները հիմնականում պատկանում են Հոլոուեյ բանտի այն կին բանտարկյալներին, որոնք դատապարտվել էին 1912 թվականի մարտին Կանանց սոցիալ-քաղաքական միության սուֆրաժիստների ցույցերի ժամանակ անհնազանդության ակցիաների՝ շինությունների ցուցափեղկեր, պատուհաններ կոտրելու համար։ Անկարգությունների շարժառիթը բողոքն էր բանտում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, խիստ վերահսկողության ենթարկելու դեմ[1][2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ թաշկինակը առաջինը սկսել է ասեղնագործել Մերի Էնն Հիլիարդը, որն այն պահել է իր խուցընկերների համար որպես հուշանվեր, իսկ հետագայում նվիրաբերել Բրիտանական բուժքույրերի քոլեջի արխիվին[3]։ Այդ մասին հիշատակվել է «British Journal of Nursing» ամսագրի ( Բուժքույրերի բրիտանական ամսագիր) 1942 թվականի մարտ ամսվա համարում.
Միսս Մերի Հիլիարդը` քնքուշ ու շատ խիզախ սուֆրաժետուհին, քոլեջին է նվիրաբերել նուրբ վուշե ասեղնագործ թաշկինակը` ստորագրված բոլոր քաջարի կանանց կողմից, ովքեր 1912 թվականի մարտին տուժել են` բանտարկվելով խղճի համար՝ ի պաշտպանություն Հոլոուեյի բանտում կանանց ընտրական իրավունքի։ Այն ցուցադրում է տարբեր գույներով ասեղնագործ 66 ստորագրություն,և մնում է միայն շնորհակալություն հայտնել միսս Մերի Հիլիարդին և Մեր Տիրոջը ու սպասել այն ժամանակվան,երբ այս պատմական նվերը պատշաճ կերպով կձևավորվի, կշրջանակվի ու կտեղադրվի Բրիտանական բուժքույրերի քոլեջի Պատմության բաժնում, որտեղ էլ նրա բացառիկ արժեքը գնահատված կլինի ըստ արժանվույն[4]։ |
Հայտնի է, որ թաշկինակի վրա ստորագրություն թողած 66 կանանցից 61-ը ձերբակալվել են 1912 թվականի մարտին պատուհանները ջարդուփշուր անելու ժամանակ․ նրանք դատապարտվել են երկուսից մինչև վեց ամիս բանտարկության։ Կանանցից 16-ը այդ ժամանակ պաշտոններ են զբաղեցրել Կանանց հասարակական-քաղաքական միության տեղական մասնաճյուղերում, մինչդեռ 18-ը նախկինում բանտարկված են եղել կանանց ընտրական իրավունքի օգտին իրենց գործողությունների համար, առնվազն չորսն էլ ձերբակալվել են ավելի ուշ։ Կանանցից 24-ը մասնակցել է 1912 թվականի հացադուլներին, նրանցից տասնհինգի նկատմամբ կիրառել են հարկադրական կերակրման մեթոդներ (forcibly-fed, Մեծ Բրիտանիայում հարկադիր կերակրումը շատ հին կիրառություն ուներ)[1]։ Կանանց սոցիալ-քաղաքական միության ⟨WSPU⟩ ղեկավարությունը այս կանանց պարգևատրել է Հացադուլի մեդալով։
Հետագա սեփականացում և ցուցադրություն
Հայտնի չէ, թե 1956 թվականին Բրիտանական բուժքույրերի քոլեջի փակվելուց հետո «Սուֆրաժիստի թաշկինակը» ինչպես է 1960-ականներին հավաքածուից հայտնվել Ուեսթ Հոթլիի (West Hoathly) Քահանայական տան վերակացու Դորա Առնոլդի խառը իրերի ցուցահանդես-վաճառքում[5][6]։ Հայտնի չէ նաև, թե թաշկինակը ինչ առնչություն ունի Ուեսթ Հոթլի գյուղի հետ, հայտնի է միայն այն, որ Քահանայապետի տան սեփականատեր Ջոն Գոդվին Քինգի դուստր Ուրսուլան 20-րդ դարի սկզբին «Կանանց ընտրական իրավունքի համայնք» միջազգային կազմարկերպության անդամ էր[7]։
Հետազոտությունները շարունակվում են[8]։ Թաշկինակը ցուցադրված է թանգարանի առաջին հարկում, և հասանելի են միայն ստորագրողների ցուցակը և նրանց ակտիվության վերաբերյալ որոշ նշումներ։
2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի հունվար ամսին Սուֆրաժիստի թաշկինակը ցուցադրվել է Բժիշկների թագավորական քոլեջում՝ «500 տարի կանայք բժշկության մեջ» ցուցահանդեսում՝ «Այս տագնապալի հարցը» ակցիայի շրջանակներում։ Ցուցադրության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր շոտլանդացի բժիշկուհի Ալիս Ստյուարտ Քերի (1853–1943) ստորագրությունը։ Նա Բիրմինգհեմի մանկական հիվանդանոցի վիրաբույժ էր, երեխաների Վիրալ մանկական հիվանդանոցի` պատվավոր բժիշկ։ Դոկտոր Քերը Բիրքենհեդի Կանանց ընտրական իրավունքի միության ակտիվիստներից էր․ շատերի հետ նա էլ է 1912 թվականին դատապարտվել և երեք ամիս անցկացրել Հոլոուեյ բանտում՝ Հարրոդս հանրախանութի պատուհանը ջարդելու համար[9]:
Ստորագրողներ
- Մերի Էնն Ալդհեմ
- Ջանի Ալլան
- Դորին Ալեն
- Քեթլին Բարդսլի
- Ջանեթ Բոյդ
- Հիլդա Բուրկիթ
- Էյլին Քեյսի
- Իզաբելլա Քեյսի
- Քեյթ Է. Թերեզա
- Գրեյս Չափելոու
- Ջորջինա Ֆանի Շեֆինս
- Կոնստանց Լ. Քոլլեր
- Կոնստանս Քրեյգ
- Նելլի Կրոկեր
- Էլիս Դեյվիս
- Էդիթ Դաունինգ
- Էմմա Ֆաուլեր
- Լետիս Ֆլոյդ
- Քեթրին Գեթի
- Գ.Հ.Գրանտ
- Էլիս Գրին
- Ջոան Լավանդեր Բեյլի Գաթրի
- Լուիզա Հարգելդ
- Մերի Գրենլի Հյուիթ
- Մերի Էն Հիլիարդ
- Էդիթ Հադսոն
- Օլիվիա Ջեֆքոթ
- Բարբարա Ս. Ջոք
- Մեյ Ռ. Ջոնս
- Էլիս Ստյուարտ Քեր
- Ք. Լ.(հավանաբար Քեթրին Լեյն, որը ձերբակալվել է 1912 թվականի մարտի 1-ին և ազատվել ապրիլին)
- Ք. Ե. Լ.
- Ջեսսի Լեյնգ.
- Քեյթ Լիլի
- Լուիզ Լիլլի
- Լիլի Լինդեսեյ
- Գերտրուդ Լոուի
- Մարգարեթ Մակֆարլեյն
- Հելեն Մակ Ռեյ
- Լիզի Մաքքենզի
- Ֆրենսիս Մաքֆուն
- Մարգարեթ Մաքփհուն
- Ե.Կ,Մարշալ
- Լիլիաս Միտչել
- Անն Մայեր
- Քեսսի Նեսբիթ
- Ֆաննի Դ.Պելտորպ
- Ֆրենսիս Պարկեր
- Ֆանի Փիզ
- Իզաբելլա Փոթբերի
- Զոյի Պրոկտոր
- Մ.Ռեննի
- Հելենա դե Ռեյա
- Գլեդիս Ռոբերթս
- Դորոթէա Ռոք
- Մադլեն Ռոք
- Մարգարեթ Ռոուլաթ
- Մ.Դյու Սատուա Նյոմբի
- Ալիս Մոդ Շիպլի
- Վիկտորյա Սիմոնս
- Ջանի Տերերո
- Գրեյս Թոլլամաչե
- Լեոնորա Թայսոն
- Վերա Ուենթվոր
- Ֆրենսիս Ուիլյամս
- Եվա Վիլսոն
- Ալիս Մորգան Ռայթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The Suffragette Handkerchief at the Priest House, West Hoathly» (PDF). Priest House. Museum of New-Zealand. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Marking Suffrage Day - remembering Frances Parker». Te Papa’s Blog (New Zealand English). 2016 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Prison embroidery by Suffragettes, 1905 - 1914». Selvedge Magazine. 2016 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Suffrage Stories: The Mystery of Nurse Pine’s Medal - Woman and Her Sphere
- ↑ Atkinson, Diane (2018). Rise up, women! : the remarkable lives of the suffragettes. London: Bloomsbury. էջեր 291. ISBN 9781408844045. OCLC 1016848621.
- ↑ Diane Atkinson, Rise Up Women!: The Remarkable Lives of the Suffragettes, Bloomsbury Publishing (2018) - Google Books
- ↑ John Godwin King CBE. Sussex Past.
- ↑ The Suffragette Handkerchief. Sussex Past.
- ↑ Hunger Strikes and Handkerchiefs - Royal College of Physicians website