Սուրեն Խառատյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Խառատյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1948 (76 տարեկան) Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս և ֆիզիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995) |
Պարգևներ |
Սուրեն Լևոնի Խառատյան (հունվարի 9, 1948, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2006), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2010)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Խառատյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1975 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի կինետիկայի լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այրման միջազգային ինստիտուտի անդամ
- Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի միջազգային ասոցիացիայի հիմնադիրների խորհրդի անդամ
- Էլեկտրոնային միկրոսկոպիայի եվրոպական ընկերության անդամ
- Հայաստանի Էլեկտրոնային միկրոսկոպիայի ընկերության հիմնադիր անդամ «Տեխնոլոգիական այրում և նյութաբանություն» հիմնադրամի հիմնադիր անդամ և գործադիր տնօրեն
- «Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
- Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ
- Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզին նվիրված միջազգային բոլոր գիտաժողովների (Ալմա աթա, Ղազախստան - 1991, Հոնոլուլու, ԱՄՆ - 1993, Վուհան, Չինաստան - 1995, Տոլեդո, Իսպանիա - 1997, Մոսկվա, Ռուսաստան - 1999, Հայֆա, Իսրայել - 2002, Կրակով, Լեհաստան - 2003, Կալյարի, Իտալիա, 2005, Դիժոն, Ֆրանսիա - 2007, Ծաղկաձոր, Հայաստան - 2009, Անավիսոս, Հունաստան – 2011, Սաութ Պադրե Այլնդ, ԱՄՆ - 2013) կազմկոմիտեի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան մրցանակ (բնագիտության բնագավառում, 2009)[3]
- ՌԴ ԳԱ Չեռնոգոլովկայի գիտական կենտրոնի և միջազգային ԲԻՍ ասոցիացիայի դիպլոմ և հոբելյանական մեդալ` գիտության ու կրթության բնագավառում ներդրման համար, 2006
- Ամերիկյան ABI կազմակերպության գիտական նվաճումների մրցանակ՝ մակրոկինետիկայի բնագավառում ներդրման համար, 2003
- Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ՝ այրման պրոցեսների ֆիզիկայի բնագավառում նշանակալի ներդրման համար, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սուրեն Խառատյան - Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
- ↑ «Սուրեն Լևոնի Խառատյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Սուրեն Խառատյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
|