Սուրեն Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Սուրեն Յուրիի Աբրահամյան
փետրվարի 21, 1970(1970-02-21) - դեկտեմբերի 29, 1993(1993-12-29) (23 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Սուրեն Աբրահամյան (21 փետրվարի, 1970, Ստեփանակերտ - 29 դեկտեմբերի, 1993), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Աբրահամյանը ծնվել է 1970 թ. փետրվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Աշխատանքի է անցել Ղարմետաքսկոմբինատում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։

Զինվորագրվել է քաղաքի ինքնապաշտպանական ջոկատներից մեկին, այնուհետև թիվ 1 վաշտին։ Ծանր վիրավորվել է 1993 թ. դեկտեմբերի 25-ին Ֆիզուլի-Հորադիզ հատվածում։ Մահացել է 1993 թ. դեկտեմբերի 29-ին հոսպիտալում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]