Սուրբ Փրկիչ եկեղեցի (Ուսթըր)
Ուսթըրի Սուրբ Փրկիչ եկեղեցի (անգլ.՝ Church of Our Savior), Հայ Առաքելական եկեղեցի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր (Ուսթըր) քաղաքում։ Հայտնի է նրանով, որ համարվում է Միացյալ Նահանգների առաջին հայկական եկեղեցին։
Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1891 թվականին։ Հյուսիսարևելյան Ամերիկայի հայերը հանգանակում են գումար այդ տարածքում և ամբողջ ԱՄՆ-ում առաջին հայկական եկեղեցին կառուցելու համար[1][2][3]։ Բնօրինակ եկեղեցու շենքը քանդվել է և տեղում վերականգնվել նախնական տեսքով արդեն 1952 թվականին[4]։
Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի թեմը հիմնվել է 1898 թվականին։ Առաջին Հայ Ավետարանչական Եկեղեցին նույնպես կառուցվել է Վուսթեր քաղաքում 1901 թվականին[5]։
2002 թվականին հրատարակված «Հիշողության պատառներ Հայոց ցեղասպանությունից» գրքում ասվում է, որ եկեղեցու կառուցումը տեղի հայությանը շնորհել է մեծ չափով հարգանք քաղաքում, որը նախկինում չի եղել։ Մի մարդ անգամ հիշել է, որ շինարարությունից հետո իր հայրն այլևս չի հալածվել մյուս քաղաքաբնակների կողմից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Holy Cross Cathedral I: History»։ Francesco Curá։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2012
- ↑ Laderman Gary (2003)։ Religion and American cultures։ Santa Barbara, California: ABC- CLIO։ էջ 302։ ISBN 9781576072387
- ↑ Papazian Dennis (2000)։ «Armenians in America»։ Journal of Eastern Christian Studies = Het Christelijk Oosten (University of Michigan-Dearborn) 52 (3-4): 311–347։ doi:10.2143/JECS.52.3.565605։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-05-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2012
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-20-ին։ Վերցված է 2021-05-31
- ↑ DiCanio Margaret (2002)։ Memory fragments from the Armenian genocide: a mosaic of shared heritage։ New York: Mystery and Suspense Press։ էջ 85։ ISBN 9780595238651