Սուրբ Վարդան զորավար եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վարդան զորավար եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԴիլիֆ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
18 մետր
Երկարություն11 մետր
Լայնություն18 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Վարդան զորավար եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Դիլիֆ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Վարդան զորավար եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, դրա մասին վկայում է եկեղեցու բարավորի արձանագրությունը։ Արձանագրության մեջ ասվում է․

1866 Սուրբ Վարդանանց Եկեղեցի. գյուղ Դիլիֆ

1847-1885 թվականների մատյաններում գյուղի գործող եկեղեցին հիշատակվում է «Սուրբ Գևորգ», որից հետո «Սուրբ Վարդան» անունով։

Եկեղեցու վերաբերյալ կան տվյալներ Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում, որոնցից ամենա հինը 1839-1840-ական թվականների է։

Ըստ 1880 թվականի տվյալների Սուրբ Վարդան զորավար եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն կառույց։

1915 թվականի դրությամբ եկեղեցու ծխականների թիվը եղել է 1242։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Տեր-Մանուել քհն. Մերոյանը, Տեր-Հովհաննես քհն. Հովհաննիսյանը, որոնք քահանայագործել 1839-1840 թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է, կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (11 x 18) մետր։ Եկեղեցու արևմտյան կողմում կա մետաղյա զանգակատուն, ունի մեկ մուտք և մեկ պատուհան որոնք արևմտյան կողմից եմ։

Սուրբ խորանը գտնվում է եկեղեցու արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում ավանդատներ են, կա նաև մկրտության ավազան որը գտնվում է հյուսիսաին պատին։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակեցին և վերածեցին պահեստի, իսկ արդեն հետխորհրդային տարիներին, մասնավորապես 2017 թվականին եկեղեցին վերանորոգվեց, իսկ վերանորոգման աշխատանքները կազմակերպեցին նախկին տեղաբնակներից։

2018 թվականի հոկտեմբերի 12-ին եկեղեցին վերաօծվեց, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԴԻԼԻֆ (ԴԼԻՎԻԿ) ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)