Սուրբ Սարգիս եկեղեցի (Տուրիսցիխե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ

Տուրիսցիխե գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Տուրիսցիխե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով։ Եկեղեցում պահվող իրերից մեկի հիշատակագրությունից պարզվում է, որ այն գոյություն է ունեցել 1808 թվականից[1]։ 1852 թվականին եկեղեցու փայտածածկը քայքայված է եղել և զգացվել է նորոգման անհրաժեշտություն, որի համար գյուղի հայ բնակիչները խոստացել են հավաքել 100 ռ.[2]։ 1856 թվականի դեկտեմբերի 24-ին եկեղեցու երեցփոխ է կարգվել Գիգոլ Սարգսյան Քանքանյանցը։ Նրա ծառայությունը տևել է մինչև 1889 թվականը[3]։ Նույն թվականին թեմական իշխանությունը միջնորդել է Գիգոլ Սարգսյան Քանքանյանցին ստանիսլավյան ժապավենով արծաթե մեդալ շնորհելու համա[4], որը բավարարվում է, սակայն 1890 թվականին Վրաստանի և Իմերեթիայի Հայոց կոնսիստորիայից Էջմիածնի Սինոդին տեղեկացրել են, որ երեցփոխը վախճանվել է[5]։

1914 թվականին եկեղեցին կրկին նորոգման կարիք է ունեցել։ Նույն թվականի օգոստոսի 1-ին Երեցփոխ Իսահակ Հարությունյանցը նորոգման աշխատանքներ սկսելու համար եկեղեցական գումարներից 25 ռուբլի ծախսելու թույլտվություն է ստացել[6]։ Հավանաբար վերանորոգման աշխատանքներին հետևել է եկեղեցու օծման հանդեսը, որի արդյունքում եկեղեցին վերանվանվել էր Սբ. Աստվածածին։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ երբ 1923 թվականի ապրիլի 19-ին քանդել են հայոց փայտաշեն եկեղեցին, այն հիշվել է Սբ. Աստվածածին անվամբ[7]։

Եկեղեցական իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականի եկեղեցուն պատկանող 13 միավոր իրերի հաշվառման ժամանակ դրանց մեջ արձանագրվածները եղել հետևյալները՝

  • Արծաթյա սկիհ. պատվանդանին՝ վրացերեն՝ «Ընծայեցի զսկիհս և զմաղզմանս Լոմիսցիխու Սբ. Սարգիս եկեղեցւոյն, ես Ուշիէրեանց Դաւիթ Յոհաննէսեան յիշեսջիք յամ[ենայն] պատարագս ձեր զհոգիս իմ, 496 թուին վրաց» (+ 1312=1808)
  • Գիրք ճաշոց՝ «Յիշ(ա)տ(ա)կ տ(ի)ր(ա)ց(ո)ւ Թաթուլ Յովսէփեանի»
  • Բուրվառ՝ թիթեղյա՝ «Յիշ(ա)տ(ա)կ Մաթոս Սարիկեանի»
  • Երկու զանգակ՝ «Յիշատ(ա)կ Ստեփանի եվ Մովսէսի Մարտ(ի)րոսեանք»

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր Հովհաննես Նուրիբեգյան՝ հիշվում է 1783-1818 թվականներին, ծնվել է 1758 թվականին, ձեռնադրվել 1783-ին Սևանի վանքի առաջնորդ Եղիազար արքեպիսկոպոսի կողմից[1]
  • Տեր Հովսեփ Տեր-Ղազարյան՝ հիշվում է 1802-1818 թվականներին, ծնվել է 1778 թվականին, ձեռնադրվել 1802-ին Հաղբատի Սարգիս արքեպիսկոպոսի կողմից[1]
  • Գևորգ Մելիքյանց՝ եղել է գյուղի ծխատեր քահանան, հիշվում է 1908-1923 թվականներին (նույն ժամանակամիջոցում հովվել է նաև Ղվարել և Շիլդա գյուղերին)։ Խորհրդային իշխանությունները նրան արգելել են քահանայագործել[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 25
  2. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2207, թ. 6, գ. 3166, թ. 4
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 7427, թ. 14
  4. րՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 7427, թ. 17
  5. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 7427, թ. 20, 22
  6. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3456, թ. 4
  7. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3146, թ. 7
  8. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 259, թ. 14

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]