Սուրբ Սահակ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Սահակ եկեղեցի, գտնվում է Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում, կառուցվել է 1912 թվականին Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով։ Խորհրդային շրջանում այն դարձել է լքված տաճար՝ վերածվելով հացահատիկի պահեստի։ Մոտ 1937 թվականից մինչև 1990-ականները եկեղեցին որպես Աստծո տուն չի գործել։ Այնուհետև 1996 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ ու օրհնությամբ եկեղեցին վերաբացվում և վերաօծվում է։ 1997 թվականին եկեղեցու վերակառուցումը հանձն են առնում ամերիկահայ բարերար Մարգար Սահմանյանը և Ստեփանյան եղբայրները։ Եկեղեցին վերաօծվում է 1997 թվականի նոյեմբերի 6-ին Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի ձեռամբ։ Այժմ այն պատկանում է Արմավիրի մարզի գործող եկեղեցիների շարքին։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մովսես քահանա Աշուրյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տանձուտի Սուրբ Սահակ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.