Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունPabianice?
ԹեմLutheran Diocese of Warsaw?
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
ԱնվանվածFeast of Saints Peter and Paul?
ՃարտարապետFranciszek Reinstein?
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Քարտեզ
Քարտեզ
 Lutheran church in Pabianice Վիքիպահեստում

Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի, լյութերական եկեղեցին և պատմական տեսարժան վայր կենտրոնական Լեհաստանում՝ Պաբյանիցե քաղաքում։ Կառուցվել է 19-րդ դարի սկզբում զարգացող արդյունաբերական քաղաքի աճող բողոքական բնակչության հոգևոր կարիքների համար։ Ներկայում եկեղեցին ծառայում է լյութերական ոչ մեծ համայնքին։ 2010 թվականից եկեղեցին Վարշավայի լյութերական թեմի եպիսկոպոսի նստավայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյութերական ծուխը Պաբյանիցեում հիմնադրվել է 1818 թվականին, սակայն կրոնական արարողությունները քաղաքում 1803 թվականից անցկացվել են 16-րդ դարի ամրացված կալվածքի մատուռում[2]։ 1820-ական թվականներին բողոքական վերաբնակների աճող թիվը համայնքի համար նոր եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն է ստեղծել։ Լեհական թագավորության կառավարությունը նախագիծը հավանության է արժանացրել 1821 թվականին[3], և չնայած նախնական աշխատանքներն ավարտվել են 1827 թվականին, ճահճային տեղանքում կառուցված հիմքերի հետ կապված խնդիրները պահանջել են հետագա աշխատանքներ, նախքան եկեղեցին կարող էր օծվել 1832 թվականին[4]։ Վերջնական գծագրերը եղել են ճարտարապետ Ֆրանտիշեկ Ռեյնշտեյնի գծագրերը, որոնք ուղղվել էին Յան Զիլեի կողմից[5]։ Այնուհետև եկեղեցին վերանորոգվել է 1875 և 1876 թվականների միջև. դրա հիմնական շարժառիթներից մեկը եղել է նրա ընդլայնումը[5][6]։ Այդ ժամանակ շենքը կարող էր տեղավորել 1000 մարդ[7], սակայն 1904 թվականին ծխի բնակչությունը հասել է տասներկու հազարի (մեծությամբ չորրորդը ռուսական Լեհաստանում), ինչն անհրաժեշտություն է ստեղծել անցկացնել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան ժամերգություններ[8]։ 1945 թվականին եկեղեցին թալանվել է և մնացել Լեհաստանի Հանրապետության սեփականություն մինչև 1948 թվականը, երբ վերադարձվել է տեղացի լյութերականներին[9]։

1948 թվականին Սուրբ Պետրոսի ու Պողոսի եկեղեցին ներառվել է շենքերի ցուցակում և հաշվառված է որպես անշարժ գույքի հուշարձան Լեհաստանի ժառանգության հուշարձանների ռեեստրում (№ 64-IV-12 1948 թվականի մարտի 23-ի և A/45 օգոստոսի 29-ի, 1967 թվական)[10]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի կլոր ձև՝ հարակից աշտարակով, որը դուրս է գալիս փողոց։ Եկեղեցին կառուցվել է նեոկլասիկ ոճով[11], չնայած ձեռք է բերել նեոռենեսանսի ոճին հատուկ ճարտարապետության որոշ տարրեր 1870-ական թվականների վերակառուցումից հետո[12]։ Նույն թվականին շենքն ստացել է իր ժամանակակից տեսքը՝ աշտարակի վրա Պետրոս ևՊողոս առաքյալների արձաններով և կենտրոնական ռոտոնդայի տանիքի վեցանիստ սայրով[5]։

Ինտերիերի ուշագրավ տարրերից են 1864 թվականի մկրտության մարմարյա ավազանը և Քրիստոսին պատկերող նկարը, որ պատկանում է 19-րդ դարի լեհ նկարիչ Վոյցեխ Գերսոնի վրձնին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. Kruś, с. 159.
  3. Klimek, p. 200.
  4. Klimek, pp. 200—201.
  5. 5,0 5,1 5,2 «Kościół Ewangelicko-Augsburski w Pabianicach». osadnicy.info (լեհերեն). 2017. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  6. Klimek, p. 200
  7. 7,0 7,1 Klimek, с. 201
  8. Kruś, с. 160.
  9. Kruś, с. 162.
  10. «Zestawienia zabytków nieruchomych». Narodowy Instytut Dziedzictwa (National Heritage Board of Poland) (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  11. Klimek, p. 201
  12. Kruś, p. 170.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]