Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Տորոնտո)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Կանադա, Տորոնտո |
Աշխարհ | Հյուսիսային Ամերիկա |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (անգլ.՝ St. Mary Armenian Apostolic Church, Toronto), հայ առաքելական եկեղեցի Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ընդգրկված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում[1]։
Եկեղեցին պաշտոնապես հիմնադրվել է 1983 թվականին, առաջին պատարագը տեղի է ունեցել 1983 թվականի ապրիլի 10-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորոնտոյի հայկական համայնքի կենտրոնը (Հայ կեդրոն) և A.R.S. ցերեկային դպրոցը հիմնադրվել են 1979 թվականին, սակայն հայկական եկեղեցի համայնքում չի եղել։ Տորոնտոյի հայ համայնքը դիմել է կանադական և Արևելյան Ամերիկայի թեմի Կիլիկիայի կաթողիկոսին՝ եկեղեցի կառուցելու խնդրագրով։ 1982 թվականին Կանադայի առաջնորդարանը և Արևելյան Ամերիկայի թեմը տվել են եկեղեցի կառուցելու թույլտվություն։
Վարդապետ Խաժակ Հակոբյանը դարձել է եկեղեցու առաջին հովիվը 1983 թվականին։ Եկեղեցական ծառայությունները մատուցվել են Տորոնտոյի Բեյվյու պողոտայում գտնվող Սուրբ Ավգուստին անգլիկան եկեղեցում մինչև նոր եկեղեցու կառուցումը։
Եկեղեցին հանդիսավոր կերպով օծվել է 1990 թվականի մայիսի 27-ին Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։
2012 թվականի գարնանը եկեղեցին վերանորոգվել է Կանադայի առաջնորդանիստ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի հովանու ներքո[2]։
Հոգևոր հովիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաժակ Հակոբյան (ապրիլի 10, 1983 - դեկտեմբերի 9, 1994)
- Շահե Փանոսյան (դեկտեմբերի 9, 1994 - դեկտեմբերի 19, 2002)
- Մեղրիկ Փարիկյան (դեկտեմբերի 19, 2002 - մասյիսի 10, 2014)
- Ստեփանոս Փաշայան (նոյեմբերի 3, 2014 – հունվարի 7, 2016)
- Կոմիտաս Փանոսյան (օգոստոս, 2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Parikian, Father Meghrig (2007). 25th Anniversary of St. Mary's Church (PDF). Toronto, ON. էջ 100. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Սուրբ Մարիամ եկեղեցի». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.