Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Բառնաուլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բառնաուլ |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շինարարությունը սկսվել է Ալթայի երկրամասի հայկական համայնքի նախաձեռնությամբ։ 2001 թվականին Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի եպիսկոպոս Եզրասն օծել է եկեղեցու հիմքը։ Եկեղեցու կառուցման համար միջոցները ստացվել են Ալթայի երկրամասի հայերի, Հայաստանի բնակիչների և Ռուսաստանի այլ մասերում բնակվող հայերի նվիրատվություններից[2][3]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Բառնաուլում ապրում է 15000 հայ։ Եկեղեցու բացմանը 2008 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել է շուրջ հազար մարդ։ Հայերը ժամանել են Սիբիրի այլ շրջաններից։ Օծման արարողությանը մասնակցել է Հայ եկեղեցու հոգևորականության պատվիրակությունը՝ Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարել է օծման արարողությունը. սուրբ յուղով օծել է բեմը, մկրտության ավազանը, տաճարի պատերը։ Արարողությունն ուղեկցվել է հայերեն օրհներգությամբ[1]։
Եկեղեցու բացման արարողության ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսն ասել է.[3]
Դրանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառեր է տնկել տաճարի առջևի հարթակում։ Գարեգին Երկրորդը խաչեր է բաժանել և օրհնել է հայերին՝ շնորհավորելով նրանց Աստծո նոր տան օծման կապակցությամբ[1]։
Բառնաուլի և Ալթայի սրբազան եպիսկոպոս Մաքսիմը Գարեգին Բ-ին ծաղիկներ է նվիրել՝ ընդգծելով երկու եկեղեցիների՝ հայկական և ռուսական, դարավոր փոխըմբռնումը և նրանց երկարամյա բարեկամությունը։ Եպիսկոպոս Մաքսիմը հայ և ռուս ժողովուրդների հիմնական հոգևոր արժեքն է համարում նրանց հոգևոր ազգակցությունը[1]։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու օծման օրը՝ ամեն տարվա հոկտեմբերի 19-ին, եկեղեցում մատուցվում են պատարագներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Католикос всех армян Гарегин II освятил армянскую церковь в Барнауле
- ↑ «Католикос Гарегин II соберет всех армян в Барнауле». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «В Барнауле Католикос всех армян освятил храм». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «В Алтайский край с двухдневным визитом прибывает делегация Республики Армения». www.altairegion22.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.