Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրտաշատ, Արարատի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակԿանգուն
ՃարտարապետԱրտակ Ղուլյան
Էմմա Ֆահրադյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբհոկտեմբերի 29, 2002
Կառուցման ավարտմայիսի 31, 2015
 Surp Hovhannes Church of Artashat Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արտաշատ քաղաքում։ Կոչվել է սուրբ Հովհաննես Ավետարանչի անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին։ Եկեղեցին կառուցվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ։ Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը[1][2]։Եկեղեցու շինարարությունը իրականացվել է Մարտին Սեդրակյանի կողմից։

Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ[3]։

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է տուֆից, հայկական ավանդական ճարտարապետության ոճով և լուծումներով։ Եկեղեցու բարձրությունը 35 մետր է։ Այն զբաղեցնում է 500 քառակուսի մետր տարածք, իսկ ընդհանուր եկեղեցական համալիրի համար հատկացվել է 2.5 հեկտար տարածք[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցեց Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու խաչերի օծման և տեղադրման արարողությանը
  2. «Օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  3. Օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին
  4. Նախագահը ներկա է գտնվել Սևանի և Արտաշատի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին