Սուրբ Հարություն եկեղեցի (Ներքին Դվին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական2000
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Saint Harutyun church of Dvin Վիքիպահեստում

Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից։ Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա հիմնադրված առաջին եկեղեցին է։ Գարեգին Ա կաթողիկոսը ոգևորված ասել է, թե մեր եկեղեցին կրկին հարություն է առել, և որոշվել է եկեղեցին անվանել Սուրբ Հարություն։

Եկեղեցու բարերարը Սամվել Տիգրանյանն է, ճարտարապետը՝ Բաղդասար Արզումանյանը[1]։

Եկեղեցին օծվել է 2000 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Կառուցված է կարմիր տուֆից, ունի ուղղանկյուն հատակագիծ, խորանի երկու կողմերում ավանդատներն են, կառուցվածքով նման է Օդեսայի հայկական եկեղեցուն, միայն չափերով ավելի փոքր է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]