Սուրբ Լուիսի բերդ
Նկարագրություն | |
Տեսակ | crusader castle? |
Տեղագրություն | Սիդոն, Լիբանան |
Վարչական միավոր | Սայդա |
Երկիր | Լիբանան |
Կառուցված | 1254 թ. |
Պատվիրող | Ֆաթիմիդների խալիֆայություն |
Saint Louis Castle Վիքիպահեստում |
Սուրբ Լուիսի բերդ, նաև հայտնի է որպես Քալաատ ալ Մուիզ՝ Ավերված բերդ, որը գտնվում է Լիբանանի Սիդոն քաղաքում։ Կառուցվել է 1254 թվականին ֆրանսիացի խաչակիրների կողմից Ֆաթիմիդ ամրոցի տարածքում։ Ամրոցը մի քանի անգամ վերակառուցվել է մինչև 17-րդ դարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմա տարածքը արդեն գրավվել է Սուրբ Լուիի կողմից, բայց միջնաբերդի մնացորդները մինչև հիմա պահպանվել են, այդ թվում նաև թատրոնը։ Միջնաբերդը հավանաբար ամբողջությամբ փլուզվել էր, բայց արաբները վերակառուցել են այն[1]։
Միջնաբերդի հարավում մնացորդները գտնվում են Մուրեքսի բլուրում։ Միջնաբերդի մնացորդներ դեռևս կարելի է տեսնել։ Արհեստական այդ բլուրը (100մ երկարությունը, 50մ բարձրություն) ստեղծվել է փյունիկյան ժամանակաշրջանում պուրպուրի գործարանի թափոնների պատճառով։ Ենթադրվում է, որ բլուրի վերին մասում հռոմեացիները տներ են կառուցել։ Բլրի մի մասը հիմա ծածկված է Սիդոնի շիա համայնքի գերեզմանոցներով։
10-րդ դարում ֆաթիմական խալիֆա Ալ Մուիզ լի-դին Ալլահը միջնաբերդը վերածեց ամրոցի, ամրացրեց այն և տվեց Քալաատ ալ Մուիզ անունը։ Ամրոցը, ինչպիսին, որ հիմա է, կառուցվել է 1254 թվականին խաչակիրների կողմից, երբ ֆրանկները բռնազավթում էին Սիդոնը։ Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ը, ով ավելի հայտնի է Սուրբ Լուի անունով, երկար ժամանակ է մնացել այդ ամրոցում, այդ իսկ պատճառով այն կոչել են իր անունով։
Երբ արաբները պաշարել էին քաղաքը, ամրոցը վերակառուցվեց։ Հետագայում այն վնասվեց մամլուքների պատճառով և կրկին վերակառուցվեց Ֆահր ադ-Դին II-ի կողմից 17-րդ դարում[2]։ Ամրոցը մի քանի անգամ թալանել են, որից միայն ավերակներն են մնացել։ Ամրոցի մի մասը փլուզվել է օսմանական ժամանակաշրջանի վերջին[3]։
1948 թվականին ամրոցը ծառայել է որպես ապաստարան Պաղեստինի փախստականների համար։ Հետագայում կրկին վնասվել է իսրայելական ռմբակոծության պատճառով։ Ծրագրեր են մշակվում ամրոցը վերակառուցելու համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Castle of St Louis». Lonely Planet. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ (Ֆրանսերեն) «SIDON, une nouvelle découverte à faire!». fabienne.et.wassim.free.fr. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 3,0 3,1 Zaatari, Mohammed (2014 թ․ հոկտեմբերի 9). «Sidon's St. Louis Castle to be restored». The Daily Star. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.