Սուրբ Լուիսի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Լուիսի բերդ
Նկարագրություն
Տեսակcrusader castle?
ՏեղագրությունՍիդոն, Լիբանան
Վարչական միավորՍայդա
Երկիր Լիբանան
Կառուցված1254 թ.
ՊատվիրողՖաթիմիդների խալիֆայություն
 Saint Louis Castle Վիքիպահեստում

Սուրբ Լուիսի բերդ, նաև հայտնի է որպես Քալաատ ալ Մուիզ՝ Ավերված բերդ, որը գտնվում է Լիբանանի Սիդոն քաղաքում։ Կառուցվել է 1254 թվականին ֆրանսիացի խաչակիրների կողմից Ֆաթիմիդ ամրոցի տարածքում։ Ամրոցը մի քանի անգամ վերակառուցվել է մինչև 17-րդ դարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Լուիսի բերդը միջնաբերդի տարածքում

Հիմա տարածքը արդեն գրավվել է Սուրբ Լուիի կողմից, բայց միջնաբերդի մնացորդները մինչև հիմա պահպանվել են, այդ թվում նաև թատրոնը։ Միջնաբերդը հավանաբար ամբողջությամբ փլուզվել էր, բայց արաբները վերակառուցել են այն[1]։

Միջնաբերդի հարավում մնացորդները գտնվում են Մուրեքսի բլուրում։ Միջնաբերդի մնացորդներ դեռևս կարելի է տեսնել։ Արհեստական այդ բլուրը (100մ երկարությունը, 50մ բարձրություն) ստեղծվել է փյունիկյան ժամանակաշրջանում պուրպուրի գործարանի թափոնների պատճառով։ Ենթադրվում է, որ բլուրի վերին մասում հռոմեացիները տներ են կառուցել։ Բլրի մի մասը հիմա ծածկված է Սիդոնի շիա համայնքի գերեզմանոցներով։

10-րդ դարում ֆաթիմական խալիֆա Ալ Մուիզ լի-դին Ալլահը միջնաբերդը վերածեց ամրոցի, ամրացրեց այն և տվեց Քալաատ ալ Մուիզ անունը։ Ամրոցը, ինչպիսին, որ հիմա է, կառուցվել է 1254 թվականին խաչակիրների կողմից, երբ ֆրանկները բռնազավթում էին Սիդոնը։ Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ը, ով ավելի հայտնի է Սուրբ Լուի անունով, երկար ժամանակ է մնացել այդ ամրոցում, այդ իսկ պատճառով այն կոչել են իր անունով։

Երբ արաբները պաշարել էին քաղաքը, ամրոցը վերակառուցվեց։ Հետագայում այն վնասվեց մամլուքների պատճառով և կրկին վերակառուցվեց Ֆահր ադ-Դին II-ի կողմից 17-րդ դարում[2]։ Ամրոցը մի քանի անգամ թալանել են, որից միայն ավերակներն են մնացել։ Ամրոցի մի մասը փլուզվել է օսմանական ժամանակաշրջանի վերջին[3]։

1948 թվականին ամրոցը ծառայել է որպես ապաստարան Պաղեստինի փախստականների համար։ Հետագայում կրկին վնասվել է իսրայելական ռմբակոծության պատճառով։ Ծրագրեր են մշակվում ամրոցը վերակառուցելու համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castle of St Louis». Lonely Planet. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  2. (Ֆրանսերեն) «SIDON, une nouvelle découverte à faire!». fabienne.et.wassim.free.fr. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,0 3,1 Zaatari, Mohammed (2014 թ․ հոկտեմբերի 9). «Sidon's St. Louis Castle to be restored». The Daily Star. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.