Սուրբ Գևորգ եկեղեցի (Կուճատան)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Կուճատան |
Կուճատան գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Կուճատան գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակության միջոցներով կառուցված փայտաշեն եկեղեցին հիշվում է 1818 թվականից[1]։ 1840 թվականի վավերագրերից մեկում արդեն նշված է, որ եկեղեցին քարաշեն է կառույց է[2]։ Հավանաբար 1818-1840 թվականների ժամանակահատվածում կուճատանցի հայերը հին եկեղեցու փոխարեն տեղում կառուցել են նորը։ Հետագա բոլոր վավերագրերում եկեղեցին հիշվում է միևնույն անվամբ։
1818 թվականին հովվել է Խաչմիանի քահանա Տեր Գեորգ Մեհրաբյանցը[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղամիջում՝ նախկին դպրոցի տարածքում գտնվող եկեղեցին կանգուն վիճակում է, այն կառուցված է գլխավորապես տեղական գետաքարով ու աղյուսով, կրաշաղախով, ունի միանավ թաղածածկ հորինվածք։ Խորանը գտնվում է արևելյան կողմում, որի բարձր բեմի կենտրոնում սեղանի վեմ քարն է։ Արևմտյան պատը քանդված է, և դժվար է որոշել՝ այդ կողմից մուտք եղել է, թե ոչ։ Լավ պահպանված է հարավային մուտքը։ Եկեղեցին ունի 4 լուսամուտ, յուրաքանչյուր ճակատից բացված մեկական։ Երկթեք ծածկի տակ առնված կիսաշրջանաձև թաղը ներքուստ հենված է թաղակիր մեկ կամարի վրա։ Սվաղված է։ Արտաքին չափերն են՝ 10,85 x 6,85 մ։