Jump to content

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ազնաբերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ազնաբերդ)
Միանավ բազիլիկ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿրոնադավանանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճհայկական տարտարապետություն

Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ (Քենգերլիի շրջան) գյուղում[1]։ Եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնական մասում[1][2][3]։

Եկեղեցին հիմնադրվել է 12-13-րդ դարում[3], վերակառուցվել է 16-րդ դարի երկրորդ կեսին[2]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգորը հորինվածքով բազիլիկ ոճով եկեղեցի էր, որը բաղկացած էր նավից և երկու սրահներից, հնգանկյուն աբսիդից և երկու գմբեթից։ Դռները արևմտյան և հարավային ճակատներում էին։ Հարավային ու արևմտյան ճակատներին եղել են հայերեն արձանագրություններ։ 1979 թվականի դրությամբ տանիքի մի մասը փլուզված էր, պատերին եղել են ճաքեր։

Եկեղեցին դեռևս կ է կանգուն էր խորհրդային շրջանում (1980-ական թվականներ)։ Սակայն, այն ամբողջությամբ ավերվել է 2001 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 346–349. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 Ayvazian, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 99.
  3. 3,0 3,1 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 118.