Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատություն (Արգենտինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատություն, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1932 թվականին, Բուենոս Այրեսում՝ Արսլանյան կենտրոնական վարժարան անունով։ 1960 թվականին դարձել է ամենօրյա, 1965 թվականին՝ միջնակարգ վարժարան։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ։ Ենթարկվում է թեմական խորհրդին։ Ներառում է պետական և հայկական կրթական ծրագրերը։ 1996 թվականին ուներ 500 աշակերտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։