Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Վլադիկավկազ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Վլադիկավկազ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1868 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1868 |
Saint Gregory the Illuminator church in Vladikavkaz Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Վլադիկավկազ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Григория Просветителя)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում։ Համակարգում է քաղաքում և շրջակա գյուղերում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Գտնվում է Չերմեն Բաևի փողոցում՝ Թերեք գետի աջ ափին՝ Չուգունե (Օլգինսկի) կամրջի (ռուս.՝ Чугунный (Ольгинский) мост) մոտ։ Եկեղեցուց դեպի Թերեքի աջ ափի սանդղավանդներ է բարձրանում Հայկական փողոցը։ Եկեղեցու դիմաց պահպանվում է Վախթանգովների տունը։ Եկեղեցին Վլադիկավկազի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1868 թվականին։
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ եկեղեցու բակում կանգնեցվել է խաչքար, որի օծման համար հատուկ ժամանել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի եպիսկոպոսության գլուխ, եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը։ Օծման արարողությանը ներկա են եղել նաև կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներ՝ ուղղափառ եկեղեցու գործակալ Վասիլի Շաուերմանն ու Օսիայի հռոմեակաթոլիկական թեմի առաջնորդ Յանուշ Բլաուտը, ինչպես նաև հանրապետության ղեկավար պաշտոնյաներ[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Хачкар установлен в армянской церкви Владикавказа к 95-летию Геноцида армян». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.