Jump to content

Սուրբ Գրիգորի լեռնաշղթա

Սուրբ Գրիգորի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ՄայրցամաքԱսիա
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԷրզինջանի մարզ և Գյումյուշհանեի մարզ
Երկարություն60 կմ
ԲԾՄ3537 մետր
39°52′00″N 39°35′00″E / 39.866666666667°N 39.583333333333°E / 39.866666666667; 39.583333333333
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգորի լեռնաշղթա, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսային Հայկական Տավրոս լեռնային համակարգի հյուսիսարևմտյան մասում, Չիմեն լեռնաշղթայի հարավարևելյան ճյուղն է։ Երկարությունը մոտ 60 կմ է։ Բարձրությունը՝ 3537 մ (Ս. Գրիգոր լեռ)։ Զանգվածաբեկորային լեռնաշղթա է, կազմված գլխավորապես սերպենտինային և գաբրո-դիաբազային ինտրուցիաներից և վերնետվածքային խախտման գծերով ենթարկվել է ակտիվ բեկորազատման։ Արևելքում լեռնաշղթան կտրվում է Եփրատի խորը կիրճով։ Տարածված են ալպյան և ենթալպյան մարգագետինները, բարձրլեռնային գոտում՝ ձնամերձ պրոցեսները և սառնամանիքային հողմահարությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 202)։